

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) առաքելությանը: Առաքելությունը Հայաստանում է գտնվում պահուստային ծրագրի (Ծրագիր) երրորդ վերանայման շրջանակներում:
ՀՀ ֆինանսների նախարարությունից «Արմենպրես»-ին տեղեկացրել են, որ Ծրագրով նախատեսված միջոցառումներն ուղղված են հարկաբյուջետային և դրամավարկային քաղաքականությունների, ֆինանսական ոլորտի, ինչպես նաև ենթակառուցվածքների, գործարար միջավայրի և աշխատաշուկայի ոլորտներում բարեփոխումների իրականացմանը:
Ըստ աղբյուրի՝ նախարար Հովհաննիսյանը շնորհակալություն է հայտնել ԱՄՀ գործընկերներին ՀՀ կառավարության կարևոր բարեփոխումներին աջակցելու պատրաստակամության և առկա արդյունավետ համագործակցության համար:
Նշվում է, որ նախարարը նաև բարձր է գնահատել Ծրագրի շրջանակներում բարեփոխումների իրականացման ուղղությամբ ԱՄՀ-ի կողմից տրամադրվող բազմոլորտ տեխնիկական աջակցության հասանելիությունը:
«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրել է. ԱՄՆ-ն ու Ռուսաստանը համեմատելիս պետք է հրաժարվենք…
Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ Վենսի…
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Մեծամորի ատոմակայանի գործունեության ժամկետներին։ «Մենք գտնվում ենք Մեծամորի ատոմակայանի…
Ռուսական հացահատիկի մատակարարումները Հայաստան «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ենթակառուցվածքների միջոցով դարձել են կանոնավոր։ Այս մասին հայտարարել…
«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, թե «ՀՀ ոչ մի…
Հայկական ատոմային էլեկտրակայանում ամփոփվել են տարեկան տվյալները՝ 2025 թվականին արտադրված և առաքված էլեկտրաէներգիայի վերաբերյալ: Ըստ…