Լրահոս 24/7

Բայդենը հայտարարել է, որ Ուկրաինային օգնության 300 մլն դոլարի փաթեթը «բավարար չէ»

ԱՄՆ իշխանությունները հայտարարել են, որ մոտ ժամանակներս Ուկրաինա կուղարկեն 300 միլիոն դոլար գումարի ռազմական օգնության նոր փաթեթ, որը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը բավարար չի համարում։

Պենտագոնը հայտնել է, որ փաթեթը կներառի Stinger ՀՕՊ համակարգի հրթիռներ, լրացուցիչ զինամթերք HIMARS համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի համար, 155 մմ տրամաչափի հրետանային արկեր, հակատանկային նռնականետներ, հրաձգային զենքի փամփուշտներ և այլ պահեստամասեր ու սարքավորումներ։

Կիևին նոր փաթեթի տրամադրման մասին հայտնելիս ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը նշել է, որ դա բավարար չէ՝ Կոնգրեսին հերթական անգամ Կոնգրեսին կոչ անելով հաստատել շատ ավելի մեծ գումարի տրամադրման օրինագիծը։

«Այն, ինչ մենք այսօր հաստատել ենք, ամենևին էլ բավարար չէ։ Կոնգրեսը պետք է անհապաղ ընդունի երկկուսակցական ազգային անվտանգության օրինագիծը, որը ներառում է օգնություն Ուկրաինային», – ասել է Բայդենը Վաշինգտոնում Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի և Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկի հետ բանակցությունների ժամանակ։

Փաթեթը, որի մասին մարտի 12-ին հայտնել է Վաշինգտոնը, Ուկրաինային ԱՄՆ օգնության առաջին մասնաբաժինն է այս տարի։ Վերջին անգամ Կիևն ամերիկյան օգնություն է ստացել անցած տարվա դեկտեմբերի 27-ին։

Մարտի 12-ին նաև հայտնի է դարձել, որ Կիևին օգնության նոր փաթեթ կտրամադրի Դանիան, որն Ուկրաինա կուղարկի 336 միլիոն դոլարի արկեր և հրետանային համակարգեր:

Թիվ 1

Recent Posts

Անահիտ Ավանեսյանը շրջել է Գյումրու բժշկական կենտրոնում

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն աշխատանքային այցով Գյումրիում է: Նախարարը շրջել է Գյումրու բժշկական կենտրոնում, եղել…

10 minutes ago

Շուտ պիտի տարանջատվեին. Շարմազանովը՝ Քոչարյանի թիմակիցներին

ԱԺ նախկին փոխնախագահ, ՀՀԿ ԳՄ անդամ Էդուրադ Շարմազանովն անդրադարձել է Հայաստանի երկրորդ ու երրորդ նախագահների…

19 minutes ago

Gulf-ի նոր բենզալցակայանը բացվեց Երևանի սրտում՝ Աթենքի 2/1 հասցեում

Երևանի կենտրոնական հատվածում, Հաղթանակ կամրջի հարևանությամբ Աթենքի 2/1 հասցեյում բացվեց Gulf-ի երկրորդ բենզալցակայանը։ Gulf-ը շարունակում…

52 minutes ago

Որոշել եմ սրանից հետո, որ մի բան լինի, ասեմ, որ ես չեմ, երկվորյակս է. Սիմոնյան

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը գրում է․ Մի ծիծաղելի դեպք պատեմ: Դե երևի գիտեք, որ ինտենսիվ…

57 minutes ago

Բասկետբոլի Հայաստանի հավաքականը բարելավել է դիրքը ՖԻԲԱ-ի աղյուսակում

Բասկետբոլի Հայաստանի ազգային հավաքականը մեկ տեղով բարելավել է դիրքը ՖԻԲԱ-ի դասակարգման աղյուսակում։ Հայաստանի թիմն ունի…

1 hour ago

Երևանին և Բաքվին առաջարկվում է անհայտ կորածների հարցով ԴՆԹ համեմատության անկախ մեխանիզմ ներդնել

Անհայտ կորածների հարցով միջազգային հանձնաժողովը Երևանին և Բաքվին առաջարկել է անհայտ կորածների հարցով Հայաստանի և…

2 hours ago