Լրահոս 24/7

ՍՊԸ բաժնետիրոջից և նրա որդուց պահանջում են բռնագանձել 1,1 մլրդ դրամ, տրանսպորտային միջոցներ

Հակակոռուպցիոն դատարանը 2024 թվականի մարտի 12-ին վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական երկու հայցադիմումը:

Մասնավորապես՝

Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ «Մ.Ձ Ինվեսթմենթ» ՍՊ ընկերության բաժնետեր Ռոբերտ Խաչատրյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝

1 տրանսպորտային միջոց.

4 իրավաբանական անձանցում մասնակցություն.

631 մլն 572 հազար դրամ՝ որպես ապօրինի դրամական միջոցների մնացորդ.

561 մլն 530 հազար դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում, փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողի կամ հնարավոր չէ նույնականացնել և բռնագանձել:

Գլխավոր դատախազությունը մեկ այլ հայցադիմումով պահանջ է ներկայացրել դատարանին՝ «Մ.Ձ Ինվեսթմենթ» ՍՊ ընկերության բաժնետիրոջ որդի Տիգրան Խաչատրյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝1 տրանսպորտային միջոց.111 մլն 973 հազար դրամ՝ որպես ապօրինի դրամական միջոցների մնացորդ.45 մլն 652 հազար դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում, փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողի կամ հնարավոր չէ նույնականացնել և բռնագանձել:

Թիվ 1

Recent Posts

4509 քաղաքացի 420 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ է ստացել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցի իր էջում գրել է. «Հունվարի 1-ից մինչև օրս Համընդհանուր հայտարարագիր…

22 minutes ago

Շարունակվում են աշխատանքները COP17 համաժողովի կազմակերպման ուղղությամբ

Հայաստանում COP17 համաժողովի կազմակերպման և անցկացման շրջանակներում ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի գործադիր քարտուղար Աստրիդ…

41 minutes ago

Ուկրաինան կարող է չգոյատևել նույնիսկ ԱՄՆ-ի օգնության դեպքում. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կիրակի Fox News-ի հետ հարցազրույցում մեկնաբանել է Կիևին զենքի մատակարարումը դադարեցնելու…

60 minutes ago

Պաշտոնը թողնում եմ նույն հույսով և հավատով, որով սկսել եմ․ Թրյուդո

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն վարչապետի պաշտոնը լքելիս հայտարարել է, որ նույն հույսով է այն թողնում,…

1 hour ago

Այս շաբաթ բանակցություններն չեն նախատեսվում. Զախարովա

Այս շաբաթ Սաուդյան Արաբիայում ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների նոր փուլ չի նախատեսվում: Այս մասին…

2 hours ago

Մեր երկրի ապագան համահունչ է եվրոպական արժեքներին և ստանդարտներին. Գալյան

ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ընդունել է ՀՀ-ում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պետր…

2 hours ago