Լրահոս 24/7

ԲՏԱ նախարարը հանդիպել է ԱԶԲ հայաստանյան ներկայացուցիչներին

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը մարտի 12-ին հանդիպել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) հայաստանյան մշտական առաքելության ներկայացուցիչներին:

ԱԶԲ հայաստանյան մշտական առաքելության տնօրեն Դոն Լամբերտը նախ շնորհավորել է Մխիթար Հայրապետյանին նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, ապա ներկայացրել ԱԶԲ-ի կողմից Հայաստանում իրականացված ծրագրերը, թվայնացման ոլորտում առկա և պլանավորված նախաձեռնությունները:

Մխիթար Հայրապետյանը ողջունել է հյուրերին, նշել, որ ԲՏԱ նախարարությունն այժմ կարևոր փուլում է. մշակվում է բարձր տեխնոլոգիաների ոլորտը կարգավորող օրենսդրական փաթեթը, տեղական և միջազգային գործընկերների ներգրավմամբ արդեն իսկ մեկնարկել են ոլորտի զարգացման ազգային ռազմավարության մշակման աշխատանքները:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել հանրային ծառայությունների թվայնացման օրակարգին:

Մասնավորապես կողմերը քննարկել են ՀՀ կառավարությանը պետական ծառայությունների թվայնացման հարցում ԱԶԲ կողմից ներկայացված աջակցության առաջարկները, արդյունքահեն ֆինանսական միջոցների տրամադրման հնարավորություները:

Հանդիպման մասնակիցները պատրաստակամություն են հայտնել շարունակելու ակտիվ քննարկումները ներգրավված բոլոր կողմերի պատասխանատվության շրջանակը հստակեցնելուց հետո:

Դոն Լամբերտը հրավիրել է նախարարին մասնակցելու մարտի 21-23-ը Մադրիդում կայանալիք «Govtech 4 Impact World Congress»-ին, որը համախմբում է ոլորտի առաջնորդներին տարբեր երկրներից՝ լուծելու կառավարությունների առջև ծառացած ամենակարևոր մարտահրավերները:

Մխիթար Հայրապետյանը շնորհակալություն է հայտնել հրավերի համար և նշել, որ հնարավորության դեպքում կմասնակցի համաժողովին:

Թիվ 1

Recent Posts

Սիրիայում ցեղասպանությու՞ն է, թե՞ «աշխարհաբաժանման խաղարկում»

Սիրիայի Լաթաքիա եւ Տարտուս նահանգներից ստացվող ահասարսուռ տեղեկությունների ֆոնին սենսացիոն հայտարարություն է տարածել սիրիական ազգային…

2 hours ago

ԵՏՀ-ն ներկայացրել է Հայաստանում կանանց զբաղվածության ցուցանիշը

Ռուսաստանում և Բելառուսում կանայք կազմում են զբաղված բնակչության կեսը, Ղազախստանում այդ ցուցանիշը կազմում է 48%,…

3 hours ago

ԵՄ-ն կոչ է անում բոլոր արտաքին դերակատարներին լիովին հարգել Սիրիայի ինքնիշխանությունը

ԵՄ դիվանագիտական ծառայությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Եվրամիությունը խստորեն դատապարտում է Սիրիայի ժամանակավոր…

4 hours ago

Ինչ եղանակ է սպասվում

Հանրապետության տարածքում` Մարտի 9-ի ցերեկը, 10-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 2-5 մ/վ:…

5 hours ago

Ֆրանսիան Ուկրաինային կտրամադրի 195 միլիոն եվրոյի ռազմական օգնություն

Ֆրանսիան հայտարարել է, որ Ուկրաինային կտրամադրի 195 միլիոն եվրոյի ռազմական օգնություն՝ ռուսական սառեցված ակտիվների տոկոսներից:…

6 hours ago

Առաջարկում է կրճատել աշխատաժամանակի տեւողությունը՝ այն դարձնելով օրական 8-ից 7 ժամ

Գործադիրը «ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկում է կրճատել աշխատաժամանակի…

7 hours ago