Հասարակություն

երեխաների խնամք տրամադրող հաստատությունների մասնագետների համար դասընթացներ

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախաձեռնությամբ՝ Երևանում և մարզերում երեխաների ճգնաժամային և ցերեկային խնամք տրամադրող հաստատությունների մասնագետների համար իրականացվում են ծնողավարման դասընթացներ։

Վերապատրաստումների նպատակն է երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում աշխատող անձանց մասնագիտական որակների և հմտությունների կատարելագործումը, նոր գիտելիքի և կարողությունների ձեռքբերումը։

Դասընթացների շրջանակում մասնակիցներն ուսումնասիրել են ծնողավարման հմտությունների զարգացման, երեխաների իրավունքների պաշտպանության օրենսդրական կարգավորումները, երեխաների վարքային, հուզական և տարիքային զարգացման առանձնահատկությունները, վարքային դժվարությունների պատճառներն ու արձագանքման եղանակները։

Անդրադարձել են նաև հոգեկան առողջության խնդիրներ ունեցող և կյանքի դժվարին իրավիճակում գտնվող երեխաների ընտանիքի անդամների հետ կապ հաստատելու և առողջ երկխոսություն կառուցելու, ինչպես նաև կոնֆլիկտների կառավարման և ինքնախնամքի իրականացման հիմնական յուրահատկություններին։

Վերապատրաստման դասընթացներն իրականացվում են ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի համագործակցությամբ։

Թիվ 1

Recent Posts

Ֆուտզալի Եվրո-2026․ Հայաստանի հավաքականը գլխավորում է աղյուսակը

ՈՒԵՖԱ Ֆուտզալի Եվրո-2026-ի որակավորման հիմնական փուլում տեղի ունեցավ նախավերջին տուրը: Մարտի 8-ին ֆուտզալի Հայաստանի ազգային…

12 hours ago

Լաթաքիայում կրակոցների հետևանքով երկու հայ է զոհվել

Սիրիայի Լաթաքիա քաղաքում բախումների հետևանքով երկու հայ է զոհվել, հայտնում է «Գանձասարը»։ «Հայր և որդի՝…

13 hours ago

Չինաստանը փոխադարձ մաքսատուրքեր է սահմանել Կանադայի նկատմամբ

Չինաստանը 100% մաքսատուրք կսահմանի կանադական գյուղատնտեսական հիմնական ապրանքների վրա՝ ի պատասխան Կանադայի կողմից չինական էլեկտրական…

14 hours ago

ՀՀ քաղաքացին այս կամ օտար երկնքի տակ իր տեղը չի գտնում, ինչի՞ համար պիտի ամաչի կամ մեղավորության զգացում ունենա

Հրապարակախոս, ԼՂ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Ի՞նչ է նկատի ունենում սոցիալական…

15 hours ago

Սիրելի կանայք, գոհ ե՞ք. Գագիկ Սուրենյան

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում նոր գրառում է արել:…

15 hours ago

Սերգեյ Սարգսյանը 11։3 հաշվով հաղթել է Ադրբեջանի ներկայացուցչին

Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում մեկնարկած Մ23 տարեկան ազատ ոճի ըմբիշների Եվրոպայի առաջնության մրցումային առաջին օրը 97կգ…

16 hours ago