Լրահոս 24/7

ԵՄ-Հայաստան կապերի մերձեցման բանաձև է քվեարկվելու Եվրախորհրդարանում

Եվրախորհրդարանի այսօրվա նիստում քվեարկության է դրված ԵՄ-ի և Հայաստանի  կապերի մերձեցման, Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի վերաբերյալ բանաձև։

Բանաձևը ներկայացրել է Եվրոպայի ժողովրդական կուսակցության պատգամավորական խումբը։ Բանաձևի կետերից մեկում Եվրախորհրդարանի պատգամավորները առաջարկում են քննարկել ԵՄ-Հայաստան ավելի սերտ համագործակցության, ընդհուպ՝ անդամակցության հնարավոր հեռանկարները։ 

Բանաձևի այդ կետում, մասնավորապես, ասվում է. «Եվրոպական միության պայմանագրի 49-րդ հոդվածի համաձայն՝ ցանկացած եվրոպական պետություն կարող է դիմել Եվրամիության անդամ դառնալու համար՝ պայմանով, որ հավատարիմ է Կոպենհագենի չափանիշներին և ժողովրդավարության սկզբունքներին, հարգում է հիմնարար ազատությունները, մարդու և փոքրամասնությունների իրավունքները և պաշտպանում է օրենքի գերակայությունը։ Եթե Հայաստանը շահագրգռված լինի թեկնածուի կարգավիճակ ստանալ և շարունակի իր ժողովրդավարությունը ամրապնդող կայուն բարեփոխումների ճանապարհը, դա կարող է հիմք հանդիսանալ ԵՄ-Հայաստան հարաբերություններում փոխակերպման փուլի համար։ Կոչ ենք անում Հանձնաժողովին և Խորհրդին՝ ակտիվորեն աջակցել ԵՄ-ի հետ համագործակցության ընդլայնման Հայաստանի ցանկությանը ոչ միայն տնտեսական գործընկերության, այլ նաև քաղաքական երկխոսության, մարդկանց միջև շփումների, ոլորտային ինտեգրման և անվտանգության ասպարեզում համագործակցության ոլորտում», – ասված է բանաձևի մեջ։ 

Թիվ 1

Recent Posts

Կրակոցներ չկան, ոչ ոք չի վիրավորվում, ոչ ոք չի մահանում․ Ալիև

Մյունխենում «Բաց միջանցքների քաղաքականություն․ տրանսկասպյան համագործակցության խորացում» թեմայով վահանակային քննարկման ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը…

3 hours ago

դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Գարեգին Բ-ի նկատմամբ․ փաստաբան

ՀՀ դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի նկատմամբ՝ Արման Սարոյանի հետ…

5 hours ago

Չի կարող լինել վարչապետի թեկնածու. ջախջախիչ պարտություն են տանելու. Սիմոնյանը՝ Կարապետյանին

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պնդում է՝ Սամվել Կարապետյանը չի կարող լինել վարչապետի թեկնածու։ «Ինքը չի…

6 hours ago

Ցանկացած պարագայում ՀՀ-ի շահն ենք պաշտպանելու. Գևորգ Պապոյան

Եթե Ռուսաստանը կարողանա ներդրումներ անել և սպասարկել համակարգը, որ բեռները ՀՀ-ով անցնեն և մենք դրանից…

7 hours ago

Փաշինյանի և Ալիևի «մարդկային եղբայրության» շնորհիվ 120,000 ղարաբաղցիներ փախստական ​​են դարձել. Զատուլին

Պետդումայի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը պատասխանել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի քննադատությանը, որը…

8 hours ago

Բոլորն էլ վերադառնալու են. Ալեն Սիմոնյանը՝ Բաքվում պահվող հայ գերիների մասին

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը վստահ է, որ Բաքվում պահվող հայ գերիները վերադառնալու են, թե երբ…

9 hours ago