Լրահոս 24/7

Մոսկվային անհանգստացնում է ՀԱՊԿ-ի թեմայով ՀՀ ղեկավարության վերջնագրային հռետորաբանությունը. Զախարովա

ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան մեկնաբանել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները ՀԱՊԿ-ից հնարավոր ելքի վերաբերյալ․

«Մենք երբեք կասկածի տակ չենք դնում ոչ մի սուվերեն երկրի արտաքին քաղաքական որոշումները։ Դա ամբողջությամբ վերաբերվում է նաև ՀԱՊԿ-ին։ Միաժամանակ, մեզ չի կարող չանհանգստացնել ՀՀ իշխանության ուլտիմատիվ, վիրավորական և անարդյունավետ հռետորաբանությունը։ Կարծում ենք՝ անթույլատրելի է ՀԱՊԿ-ի հանդեպ այդպիսի վերաբերմունքը։ Անհասկանալի է ՀՀ էլիտաների մի մասի՝ ՀԱՊԿ–ի էֆեկտիվության  քննարկումը այդ կազմակերպությունից դուրս, երբ բոլոր հնարավոր անհրաժեշտ գործիքները կան։ ՀԱՊԿ-ը պատրաստ է և բաց այդ քննարկման համար։ 

Շատ ռիսկեր հնարավոր էր զսպել, եթե ՀՀ իշխանությունը համաձայներ ՀԱՊԿ դիտորդական առաքելությանը։ Դրա փոխարեն նրանք հրավիրեցին ԵՄ դիտորդներին, որոնք ոչ այնքան պաշտպանում են ՀՀ սահմանները, որքան դիտորդության քողի ներքո հետախուզական տվյալներ են հավաքում հարևան երկրների վերաբերյալ՝ ոչ միայն Ռուսաստանի, այլև Ադրբեջանի, Իրանի։ 

Հիանալի հասկանում ենք Արևմուտքի ճնշման աստիճանը ՀՀ-ի վրա, որը ձգտում է խաթարել տարածաշրջանային անվտանգությունն ու դա օգտագործել որպես պլացդարմ՝ ընդդեմ մեր երկրի։ 

Երևանի՝ նման քաղաքականության շարունակությունը կարող է անուղղելի հարված հասցնել մեր դաշնակցային հարաբերություններին, կարող է լուրջ վտանգներ ստեղծել երկրի սուվերենության համար, կազդի նրա սոցիալ-տնտեսական զարգացման վրա։ Այս ամենը հիմնված է փորձագիտական կարծիքի վրա։ Մեր մասով՝ մենք դողում ենք ՀՀ հարաբերությունների վրա։ Եթե Երևանը խելամիտ համարի մեգաֆոնային դիվանագիտությամբ զբաղվել, մենք էլ կմեկնաբանենք դրանք, բայց պետք է օգտագործել եղած գործիքակազմը երկկողմ խողովակներով»։

Թիվ 1

Recent Posts

Չի կարող լինել վարչապետի թեկնածու. ջախջախիչ պարտություն են տանելու. Սիմոնյանը՝ Կարապետյանին

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պնդում է՝ Սամվել Կարապետյանը չի կարող լինել վարչապետի թեկնածու։ «Ինքը չի…

46 minutes ago

Ցանկացած պարագայում ՀՀ-ի շահն ենք պաշտպանելու. Գևորգ Պապոյան

Եթե Ռուսաստանը կարողանա ներդրումներ անել և սպասարկել համակարգը, որ բեռները ՀՀ-ով անցնեն և մենք դրանից…

2 hours ago

Փաշինյանի և Ալիևի «մարդկային եղբայրության» շնորհիվ 120,000 ղարաբաղցիներ փախստական ​​են դարձել. Զատուլին

Պետդումայի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը պատասխանել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի քննադատությանը, որը…

2 hours ago

Բոլորն էլ վերադառնալու են. Ալեն Սիմոնյանը՝ Բաքվում պահվող հայ գերիների մասին

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը վստահ է, որ Բաքվում պահվող հայ գերիները վերադառնալու են, թե երբ…

4 hours ago

​Ո՞վ է թաքնված «ռուսաստանցի օլիգարխի» տեքստերի հետևում. Ռուբեն Ռուբինյանի հարցադրումը

ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը գրել է. Ռուսաստանցի օլիգարխը հարցազրույցներ չի տալիս և հանդես է…

4 hours ago

Վահան Կոստանյանը հանդիպել է ՀՀ-ի և Ադրբեջանի քաղհասարակության ներկայացուցիչների հետ

Հայաստանում «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակում անցկացվում է կլոր սեղան, որի ընթացքում հանդիպել են Հայաստանի և…

4 hours ago