

Ի պատասխան ճեպազրույցում հնչած հարցի` Հարավային Կովկասում Ֆրանսիայի ակտիվության ու ՌԴ արձագանքի առնչությամբ, ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան պատասխանել է.
«Տպավորություն է ստեղծվում, որ Երևանում Ֆրանսիայի կողմը շրջվելով ու ռազմա-տեխնիկական համագործակցությունը խորացնելով՝ չեն գիտակցում ոչ իրենց նոր հովանավորների իրական նպատակները, ոչ էլ տարածաշրջանային ռիսկերը։ Միամտություն է կարծել, որ Ֆրանսիան պատրաստ է կամ ունակ է ապահովել Հայաստանի անվտանգությունը։
Եթե այդպիսի հնարավորություն լիներ, Ֆրանսիան կկատարեր իր պարտավորությունները Աֆրիկայի իր դաշնակիցների ու գործընկերների նկատմամբ։ Ֆրանսիան ուղղակի նրանց լքեց ամենաճգնաժամային իրավիճակում։ Չարժի մոռանալ՝ ինչպիսի ձախողմամբ են ավարտվել Ֆրանսիայի միջնորդական կամ խաղաղապահական գործողությունները։
Չգիտեմ, թե Հայաստանի ղեկավարությունը ժողովրդին պատմո՞ւմ է, թե ինչով է հայտնի դարձել Ֆրանսիան, երբ իր վրա այդպիսի գործառույթներ է վերցրել։ Ֆրանսիայի իշխանությունները ղեկավարվում են ոչ թե Հայաստանի շահերով, այլ սեփական ամբիցիաներով, իսկ Հայաստանի կամ Հարավային Կովկասի ապագան նրանց համար փոխանակման տարադրամ է։ Ֆրանսիայի ներկայությունը տարածաշրջանում փորձ է՝ տեղեկատվություն հավաքել, հետևել երկրներին և թույլ չտալ երկրների միջև խաղաղության համաձայնագրերի կայացմանը»։
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը վստահ է, որ Բաքվում պահվող հայ գերիները վերադառնալու են, թե երբ…
ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը գրել է. Ռուսաստանցի օլիգարխը հարցազրույցներ չի տալիս և հանդես է…
Հայաստանում «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակում անցկացվում է կլոր սեղան, որի ընթացքում հանդիպել են Հայաստանի և…
Այս պատմական փաստաթղթի ստորագրումը Սպիտակ տանը՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի մասնակցությամբ, նշանակում է հակամարտության ավարտ,…
Ըստ վրացական ընդդիմադիր «Netgazeti» պարբերականի, ԱՄՆ պետդեպարտամենտը հայտարարել է, որ ԱՄՆ-ն քննարկում է այն քայլերը,…
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ԱԺ նիստի ժամանակ հայտարարել է, որ լավ լուր ունի:…