Լրահոս 24/7

Վարչապետն է այցելել է «Էնթերփրայզ Արմենիա» ներդրումների աջակցման կենտրոն

ՀՀ վարչապետի աշխատակազմից տեղեկացրել են, որ «Էնթերփրայզ Արմենիայի» գլխավոր տնօրեն Լևոն Օհանեսյանը և կենտրոնի ներկայացուցիչները զեկուցել են հաշվետու ժամանակահատվածում իրականացված աշխատանքների մասին:

«Վարչապետին են ներկայացվել 2023 թվականի ընթացքում «Էնթերփրայզ Արմենիայի» կողմից «մեկ պատուհան» սկզբունքով օտարերկրյա և տեղացի ներդրողներին ներդրումներ իրականացնելու գործընթացներում ուղեկցման, Հայաստանում գործող օտարերկրյա ներդրողների հետներդրումային սպասարկման և Հայաստանի ներդրումային հնարավորությունների առաջմղման ու նոր օտարերկրյա ներդրումների ներգրավման ուղղություններով իրականացված աշխատանքները:

Մասնավորապես՝ նշվել է, որ 2023 թվականի ընթացքում կենտրոն են դիմել ավելի քան 410 օտարերկրյա և հայաստանյան ներդրողներ: Աշխատանքներ են տարվել 140-ից ավելի ներդրումային նախաձեռնությունների ուղղությամբ, որոնցից 60-ը միայն ներգրավվել են 2023 թվականի ընթացքում: Հաշվետու տարում Հիմնադրամի աջակցությամբ մեկնարկել են 24 նոր ներդրումային ծրագրեր, որոնցից նախատեսվող ներդրումների ծավալը շուրջ 800 միլիոն դոլար է: Ըստ պատասխանատուների, 2020 թվականից՝ կենտրոնի հիմնումից ի վեր, վերջինիս աջակցությամբ մեկնարկել են ընդհանուր առմամբ 51 ներդրումային ծրագրեր, որոնց ծավալը հասնում է 1 մլրդ 140 մլն դոլարի»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Վարչապետը հետաքրքրվել է, թե  առարկայական՝ ինչպես և ինչով է կենտրոնն օգնել ներդրողներին: Պատասխանատուները նշել են, որ կենտրոնն աջակցել է բոլոր վարչարարական խնդիրների լուծմանը, մասնավորապես՝ օգնել է համայնքի հետ հարաբերությունների, փորձաքննության իրականացման, շինթույլտվության և այլ հարցերում:

Ի պատասխան Նիկոլ Փաշինյանի հարցի՝ դա նշանակո՞ւմ է, որ ներդրողներն այդ հարցերով չեն զբաղվել և այլ օղակների չեն դիմել, պատասխանատուները նշել են. «Մյուս օղակների հետ ընդհանրապես չեն շփվել, բոլոր հարցերով մենք են զբաղվել»:

Նշվում է, որ վարչապետը կարևորել է այդ սկզբունքը և նշել. «Այստեղ գաղափարաբանությունը հենց այդ է, որ ուրիշ օղակի հետ պոտենցիալ ներդրողները չշփվեն: Այսինքն՝ այդ «one stop shop»-ի իմաստն այն է, որ ինքը գա, ծառայություն ստանա, կենտրոնը թեկուզ 100 հիմնարկի հետ պետք է շփվի, այդ 100 հիմնարկի հետ շփումը, այդ գործառույթն իրականացնի»:

 ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկացմամբ՝ զեկուցվել է նաև, որ կենտրոնի կողմից հետներդրումային սպասարկման ծառայություն ներկայումս տրամադրվում է 166 ընկերության, որոնցից 51-ի հետ աշխատանքը մեկնարկել է նախորդ տարի: Այդ ընկերությունները գործունեություն են ծավալում բարձր տեխնոլոգիաների, ծառայությունների, արտադրության և այլ ոլորտներում: Տվյալ ծառայության շրջանակում առկա են 43.7 միլիոն դոլար ծավալով 9 վերաներդրումային նախաձեռնություններ:

Թիվ 1

Recent Posts

Վրաստանը կարող է և՛ նպաստել, և՛ մեծապես օգտվել TRIPP-ից. Պետդեպ

Ըստ վրացական ընդդիմադիր «Netgazeti» պարբերականի, ԱՄՆ պետդեպարտամենտը հայտարարել է, որ ԱՄՆ-ն քննարկում է այն քայլերը,…

18 hours ago

Այսօր երեկոյան կսկսվի փոսերի շուրջ աշխատանքը. Վահագն Ալեքսանյան

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ԱԺ նիստի ժամանակ հայտարարել է, որ լավ լուր ունի:…

18 hours ago

Պետք է վերականգնենք բանկային գաղտնիքը, դա որևէ կապ չունի կոռուպցիայի դեմ պայքարի հետ. Մարուքյան

Իշխանությունները վերացրեցին բանկային գաղտնիքը, սա մի բան էր, որն անգամ «նախկինները» չէին արել՝ վախենալով միջազգային…

18 hours ago

Սամվել Կարապետյանը նաև ՌԴ և Կիպրոսի քաղաքացի է. Ռուբինյան

ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն անդրադարձել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության կողմից Սամվել Կարապետյանին վարչապետի թեկնածու առաջադրելու…

19 hours ago

Աշխարհը շարժվում է դեպի երրորդ համաշխարհային պատերազմ. Politico

Արևմտյան մի շարք երկրներում աճում է այն կարծիքը, թե աշխարհը շարժվում է դեպի լայնամասշտաբ պատերազմ։…

19 hours ago

ԱՄՆ-ՌԴ-Ուկրաինա բանակցությունների նոր փուլը տեղի կունենա հաջորդ շաբաթ. Պեսկով

Ռուս-ուկրաինական հակամարտության ավարտի շուրջ բանակցությունների հաջորդ փուլը նախատեսված է հաջորդ շաբաթ. Կրեմլը կտեղեկացնի ճշգրիտ ամսաթվի…

19 hours ago