Լրահոս 24/7

Տ. Չուխաջյանի «Արշակ Բ» օպերան բեմ կբարձրանա իտալերեն ամբողջական բնագրով

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆինանսական աջակցության՝ թատերահամերգային կազմակերպությունների ֆինանսավորման նոր մոդելի շրջանակում մարտի 22-ին Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա Տիգրան Չուխաջյանի «Արշակ Բ» օպերայի բեմադրության բնօրինակի առաջնախաղը:

Հայ կոմպոզիտոր Տիգրան Չուխաջյանի «Արշակ Բ» օպերան առաջին անգամ կներկայացվի իտալերեն բնօրինակով՝ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի արտիստների, երգչախմբի և նվագախմբի մասնակցությամբ։

Ներկայացման երաժշտական ղեկավարը և դիրիժորը Դոնատո Ռենցետտին է (Իտալիա), բեմադրող ռեժիսորը` Ժան Ռոման Վեսպերինին (Ֆրանսիա):

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը ներկա է եղել Տիգրան Չուխաջյանի «Արշակ Բ» օպերայի բեմական փորձին, հետևել ընթացող ստեղծագործական աշխատանքին:

Նախարարի տեղակալը անչափ կարևորել է «Արշակ Բ» օպերան բնօրինակով հայաստանյան բեմում ներկայացնելու փաստը.

«Սա իրապես մեծ իրադարձություն է: «Արշակ Բ» օպերայի ստեղծումից շուրջ 160 տարի հետո այն բնօրինակով ներկայացվում է Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմում: «Արշակ Բ» օպերան երբևէ ամբողջությամբ՝ բնագրով չի ներկայացվել հանդիսատեսին: Իտալերենն օպերային ժանրի լեզուն է համարվում, և հատկանշական է, որ այս նախաձեռնությունը հայ կոմպոզիտորի ստեղծագործությունն արտերկրի ունկնդրին ներկայացնելու, աշխարհում տարածելու, հանրահռչակելու հրաշալի հնարավորություն է:

Տիգրան Չուխաջյանի «Արշակ Բ» օպերան բեմադրվել է ԿԳՄՍ նախարարության ֆինանսական աջակցությամբ՝ թատերահամերգային կազմակերպությունների ֆինանսավորման նոր մոդելի համատեքստում. թատրոնը կատարել է մեծ աշխատանք, որը միտված է նաև հայ մշակույթի հանրահռչակմանը: Մարտի 22-ին կլինի առաջնախաղը, և վստահ եմ, որ օպերային այս բեմադրությունը մեծ հաջողություն է ունենալու: Նման նախաձեռնություններ ակնկալում ենք նաև պետական ֆինանսավորում ստացող մյուս կազմակերպություններից»:

Իտալերեն բնօրինակ տեքստերի վերականգնման, վերստեղծման աշխատանքները կատարել է կոմպոզիտոր, երաժշտագետ Ջոն Սարգսյանը: Նրա խոսքով՝ «Արշակ Բ» օպերայի իտալերեն բնօրինակը ձեռագիր էր և դժվար ընթեռնելի. «Բնագրում առկա էին որոշակի անավարտ հատվածներ, թերություններ, որոնք վերականգնվել և մաքրագրվել են:

«Արշակ Բ» օպերան բեմադրելու առաջարկով դիմել ենք Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Կարեն Դուրգարյանին: Առաջարկը պատրաստակամորեն ընդունվել է նրա կողմից, և այժմ թատրոնի ստեղծագործական անձնակազմը պատրաստվում է օպերայի առաջնախաղին, որը երբևէ չի կատարվել բնագրով»:

Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Կարեն Դուրգարյանը նշել է, որ տարածաշրջանում առաջին հայկական օպերան, որը մեծ արժեք է, գրել է Տիգրան Չուխաջյանը.

«Մոտ 160 տարի «Արշակ Բ» օպերան (բնօրինակով) սպասել է իր բեմելին, հիմա բեմ ենք բարձրացնում, և հուսով եմ, որ այն հաջողություն կունենա:

Կարծում եմ, որ Տիգրան Չուխաջյանից սկսած՝ հերթով պետք է բեմ բարձրացնենք նաև մյուս հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները և վերականգնենք հայկական օպերաները»:

Նշենք, որ «Արշակ Բ» օպերան Տիգրան Չուխաջյանի առաջին օպերան է, որը ավարտվել է 1868 թվականին Կ․ Պոլսում։ Մասամբ օպերան կատարվել է նույն թվականին։ Հայ կոմպոզիտոր Տիգրան Չուխաջյանի «Արշակ Բ» օպերայի իտալերեն լիբրետոն գրել է Թովմաս Թերզյանը։

Թիվ 1

Recent Posts

Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն ՀՀ-ի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ. Օվերչուկ

Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն Հայաստանի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ, որոնք կապված են Ադրբեջանի…

5 hours ago

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-8 աստիճանով

Փետրվարի 13-ի գիշերը և առավոտյան հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 13-15-ին գիշերը և…

6 hours ago

Վրաստանը սահմանափակում է հին մեքենաների ներմուծումը

Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…

7 hours ago

Մխիթարյանը կլինի երիտասարդացող «Ինտերի» միակ բացառությունը

«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…

7 hours ago

Ուրախ էինք Հայաստանում ողջունել ամերիկյան տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարներին. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…

7 hours ago

Սիրելինե՛րս, դուք սկսել եք «Մահ կամ ազատություն»-ից, ավարտել 004 շրջաբերականով. Ռուբինյանը՝ ՀՅԴ-ին

Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…

8 hours ago