Լրահոս 24/7

Անկարայում քննարկվել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը. ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանի Դաշնության փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինն Անկարայում թուրք գործընկերոջ՝ Բուրաք Աքչափարի հետ ունեցած խորհրդակցությունների ընթացքում քննարկել է նաև Անդրկովկասում տիրող իրավիճակը՝ մասնավորապես հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական կայքը։

Կողմերը ներկայացրել են Հարավային Կովկասում իրադրության վերաբերյալ իրենց տեսակետները։

«Ընդգծվել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացի կարևորությունը՝ նպաստելով դրան առաջին հերթին տարածաշրջանային ձևաչափերի շրջանակներում», – նշվում է հրապարակման մեջ։

Անդրկովկասյան թեմայից բացի, քննարկվել է նաև ուկրաինական ճգնաժամի թեման՝ ներառյալ դրա քաղաքական և դիվանագիտական կարգավորման հեռանկարները։

Գնահատականներ են տրվել Կենտրոնական Ասիայի երկրների հետ փոխգործակցության վերաբերյալ, ինչպես նաև՝ քննարկվել են ռուս-թուրքական օրակարգի արդիական թեմաները։

Թիվ 1

Recent Posts

Սիրիայում ցեղասպանությու՞ն է, թե՞ «աշխարհաբաժանման խաղարկում»

Սիրիայի Լաթաքիա եւ Տարտուս նահանգներից ստացվող ահասարսուռ տեղեկությունների ֆոնին սենսացիոն հայտարարություն է տարածել սիրիական ազգային…

6 hours ago

ԵՏՀ-ն ներկայացրել է Հայաստանում կանանց զբաղվածության ցուցանիշը

Ռուսաստանում և Բելառուսում կանայք կազմում են զբաղված բնակչության կեսը, Ղազախստանում այդ ցուցանիշը կազմում է 48%,…

7 hours ago

ԵՄ-ն կոչ է անում բոլոր արտաքին դերակատարներին լիովին հարգել Սիրիայի ինքնիշխանությունը

ԵՄ դիվանագիտական ծառայությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Եվրամիությունը խստորեն դատապարտում է Սիրիայի ժամանակավոր…

9 hours ago

Ինչ եղանակ է սպասվում

Հանրապետության տարածքում` Մարտի 9-ի ցերեկը, 10-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 2-5 մ/վ:…

10 hours ago

Ֆրանսիան Ուկրաինային կտրամադրի 195 միլիոն եվրոյի ռազմական օգնություն

Ֆրանսիան հայտարարել է, որ Ուկրաինային կտրամադրի 195 միլիոն եվրոյի ռազմական օգնություն՝ ռուսական սառեցված ակտիվների տոկոսներից:…

10 hours ago

Առաջարկում է կրճատել աշխատաժամանակի տեւողությունը՝ այն դարձնելով օրական 8-ից 7 ժամ

Գործադիրը «ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկում է կրճատել աշխատաժամանակի…

11 hours ago