Թբիլիսիի Սամտրեդիա փողոցի բազմաբնակարան շենքում պայթյուն է որոտացել, վնասվել է մի քանի հարկ: Այս մասին հաղորդում է Վրաստանի հանրային հեռարձակող ընկերությունը։
Ըստ Թբիլիսիի քաղաքապետարանի՝ շենքում ապրում է 93 ընտանիք։ Նախնական տվյալներով՝ տուժածներ չկան։
Բնակչությունը տարհանվել է շենքից․ Դիդուբիի շրջանի վարչակազմը նրանց տեղավորել է հյուրանոցներում։
Միջադեպը տեղի է ունեցել լույս մարտի 14-ի գիշերը, բնակելի շենքի առաջին հարկում, կոմերցիոն տարածքում, որտեղ վերանորոգման աշխատանքներ էին ընթանում։
Արտակարգ իրավիճակների ծառայությունում հայտնել են, որ պայթյունը, հավանաբար, առաջացել է բնական գազի արտահոսքի հետևանքով։
Հայաստանի ԳԽ և Արցախի ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է. Շուրջ…
2025 թվականի սկզբին փակման մասին հայտարարած Epicure բար-սրճարանի կյանքում նոր փուլ է սկսվել: Epicure-ը վերաբացվել…
Լրագրող Թաթուլ Հակոբյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է. Թարմ ուղեղով՝ դառը սուրճի հետ Հայաստանը այսօր…
Սիրիայի Լաթաքիա եւ Տարտուս նահանգներից ստացվող ահասարսուռ տեղեկությունների ֆոնին սենսացիոն հայտարարություն է տարածել սիրիական ազգային…
Ռուսաստանում և Բելառուսում կանայք կազմում են զբաղված բնակչության կեսը, Ղազախստանում այդ ցուցանիշը կազմում է 48%,…
ԵՄ դիվանագիտական ծառայությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Եվրամիությունը խստորեն դատապարտում է Սիրիայի ժամանակավոր…