ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հայտարարել է, թե բուհերի միավորման և գիտահետազոտական կազմակերպությունների հետ միասին մեկ հովանոցի տակ գործելու ծրագիրը օրենք է.
«Կրթության զարգացման՝ մինչև 2030թ. պետական ծրագիրը հաստատված է ԱԺ կողմից, որտեղ ֆիքսված է մեր թիրախը, թե պետական ֆինանսավորմամբ քանի բուհ պետք է ունենանք, և դրա շրջանակներում քննարկումներ պետք է տեղի ունենան»։
Խոսելով պետական կոնսերվատորիայի միավորման վերաբերյալ հնչող դժգոհություններից՝ նա ասել է, թե առաջարկվել էր բուհերին մինչև այս տարվա փետրվարի 15-ը տալ իրենց առաջարկները.
«Հիմա ձևավորել ենք աշխատանքային խմբեր ամեն ուղղություններով, մանրամասն քննարկելու ենք բոլոր կողմ և դեմ տեսակետները, հիմնավորումները և փաստարկները։
Նաև՝ արվեստների ուղղությամբ երեկ կայացել է առաջին քննարկումը, կոնսերվատորիայի ներկայացուցիչները ևս ներգրավված են այնտեղ։
Սա շատ բարդ ու բազմաշերտ գործընթաց է, պարզ է, որ շատ բան պետք է հաշվի առնվի, իհարկե, սիրով բոլոր եղած կարիքները կլսենք։
Կարծում եմ՝ միասին շատ խոսելու կարիք ունենք․ մենք՝ իրենց ավելի լավ հասկանալու, իրենք՝ ծրագիրը ավելի լավ պատկերացնելու առումով»։
Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Արթուր Աթաբեկյանն ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Մեհդի Սոբհանիին:…
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցի իր էջում գրել է. «Հունվարի 1-ից մինչև օրս Համընդհանուր հայտարարագիր…
Հայաստանում COP17 համաժողովի կազմակերպման և անցկացման շրջանակներում ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի գործադիր քարտուղար Աստրիդ…
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կիրակի Fox News-ի հետ հարցազրույցում մեկնաբանել է Կիևին զենքի մատակարարումը դադարեցնելու…
Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն վարչապետի պաշտոնը լքելիս հայտարարել է, որ նույն հույսով է այն թողնում,…
Այս շաբաթ Սաուդյան Արաբիայում ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների նոր փուլ չի նախատեսվում: Այս մասին…