Լրահոս 24/7

ftNFT ֆիջիթալ տարածքում ներկայացվել է Web3 հայեցակարգը

Օրերս Պարոնյան 16/2 հասցեում տրվել է Fastex-ի կողմից կազմակերպվող Web3 ոլորտի հանդիպումների շարքի մեկնարկը:

Հայաստանի բլոկչեյն դեսպանություն հանդիսացող ftNFT ֆիջիթալ տարածքում թեմայի շուրջ ելույթով են հանդես եկել էկոհամակարգի մի շարք ներկայացուցիչներ:

Բահամուտ (Bahamut) բլոկչեյնի գլխավոր նախագծող Կարեն Թերջանյանը ներկաներին պատմել է Web1-ի, Web2-ի, Web3-ի և դրանց առանձնահատկությունների մասին, անդրադարձ է կատարել Բահամուտ բլոկչեյնի համաձայնության մեխանիզմին (PoSA) և ներկայացրել ոլորտի զարգացման միտումները: Համագործակցությունների ղեկավար Արմեն Բաղդասարյանը խոսել է Fastex Exchange-ի հնարավորությունների մասին:

Նա հանդիպման մասնակիցներին ներկայացրել է կենտրոնացված փոխանակման հարթակի (CEX) ռազմավարությունը և առանձնահատկությունները, ինչպես նաև հնարավոր ռիսկերն ու խարդախությունները:

Ելույթին հաջորդել է մտքերի շահագրգիռ փոխանակությունը՝ հարցուպատասխանի ձևաչափով:

FastexVerse-ի ղեկավար Վահե Խաչատրյանն իր ելույթում անդրադարձել է մետատիրույթի տեխնոլոգիաների ընթացիկ իրավիճակին և հեռանկարներին: Ի պատասխան հարցին, թե ինչ արժեք կարող են ստեղծել վիրտուալ տիրույթներն ապագայում, Վահե Խաչատրյանը նշել է.

«Անկասկած, վիրտուալ տեխնոլոգիաների կիրառումը կտրուկ աճ է արձանագրելու մոտ ապագայում։ Մեր նպատակն է հասարակության լայն շերտերի համար բացահայտել մետատիրույթի նորագույն և արդեն այսօր հասանելի հնարավորությունները ու պատրաստ լինել տեխնոլոգիական այս նոր շարժմանը»:

Հանդիպման շրջանակում ծավալված քննարկման արդյունքում խոսնակները պատասխանել են մասնակիցներին հետաքրքրող հարցերին, իսկ վերջիններս ձեռք են բերել խորքային գիտելիք Web3-ի մասին և հնարավորություն են ունեցել հաղորդակցվելու ոլորտի փորձագետների և ջատագովների հետ: Յուրաքանչյուր մասնակից նաև արժանացել է նվերի՝ 10FTN-ի տեսքով:

Web3 հայեցակարգին և դրա հնարավորություններին նվիրված հանդիպումների շարքը շարունակական է լինելու։

Թիվ 1

Recent Posts

«Ներուժ 5.0»-ն ամփոփել է արդյունքները. հայտնի են հաղթող ստարտափների անունները

Ամփոփվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից իրականացվող «Ներուժ 5.0» սփյուռքի տեխնոլոգիական ստարտափների ծրագիրը.…

14 hours ago

Չինաստանում ԱԹՍ-ների ցուցադրությունը գրանցվել է ռեկորդների գրքում

Չինաստանում անօդաչու սարքերի ցուցադրությանը միաժամանակ երկինք է բարձրացել 7598 անօդաչու թռչող սարք՝ սահմանելով նոր համաշխարհային…

14 hours ago

Քննարկվել են առողջության պահպանման առաջնային օղակում առկա խնդիրները

Առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանն աշխատանքային երկօրյա այցով Սյունիքի մարզում է։ Նա հանդիպումներ է ունեցել…

14 hours ago

Նասրալլայի մարմինը դուրս է բերվել ավիահարվածի վայրից

«Հըզբոլլահի» գլխավոր քարտուղար Հասան Նասրալլայի մարմինը դուրս է բերվել ավիահարվածի վայրից, տեղեկացնում է Reuters-ը։  Ըստ աղբյուրի՝…

14 hours ago

Նավալնիին բանտում թունավորել են․ The Insider

The Insider-ին հասանելի են դարձել մի շարք պաշտոնական փաստաթղթեր՝ «Բևեռային գայլեր» ուղղիչ գաղութում ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ…

15 hours ago

Թրամփը Բայդենին անվանել է «մտավոր հետամնաց»

ԱՄՆ նախկին նախագահ, նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը Սպիտակ տան ներկայիս ղեկավար Ջո Բայդենին անվանել է…

17 hours ago