Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ ԵՄ-ն շահագրգռված չէ «Ռուսաստանին Չինաստանի գիրկը գցելու հարցում»:
«Նրանց մոտ (Մոսկվա և Պեկին) կա բարեկամության պայմանագիր, որը, ըստ իրենց, սահմանափակումներ չունի, բայց Չինաստանը զենք չի մատակարարում Ռուսաստանին», – ասել է դիվանագետը «EFE» գործակալությանը տված հարցազրույցում: Նրա խոսքով՝ ԵՄ-ն պետք է ապահովի, որ «Չինաստանի՝ որպես մեծ տերության վերելքը նպաստի աշխարհում խաղաղությանն ու կայունությանը»: Բորելը հավելել է, որ Եվրամիությունը «շահագրգռված չէ Ռուսաստանին Չինաստանի գիրկը գցելու հարցում»: Նա նաև Չինաստանն անվանել է միաժամանակ գործընկեր, մրցակից ու հակառակորդ։
Ալեքսանդր Լուկաշենկոն հրահանգել է Բելառուսում հազվագյուտ մետաղներ հայտնաբերել։ «Պետք է փորենք, տեսնենք՝ ինչ ունենք մեր…
Իսրայելական օդուժը ռմբակոծել է Սիրիայում ռազմական օբյեկտները: Իսրայելի պաշտպանության բանակի տվյալով՝ հարձակման թիրախը եղել է…
Լատինական Ամերիկա կատարած աշխատանքային այցի շրջանակներում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Լիմայում հանդիպում է ունեցել Պերուի…
Բաքուն Հայաստանին կոչ է անում գործնական քայլեր ձեռնարկել տարածաշրջանային հաղորդակցությունները բացելու համար, ասել է Ադրբեջանի…
Վաշինգտոնը մեծ ներդրում կունենա ռուս-ուկրաինական խաղաղության գործում, եթե իսկապես դադարեցնի հովանավորել Ուկրաինային՝ հայտարարել է ՌԴ…
Այսօր Թուրքիայի ԱԳՆ է կանչվել Իրանի գործերի ժամանակավոր հավատարմատարը՝ թուրքական քաղաքականության վերաբերյալ Թեհրանի հրապարակային քննադատության…