Գլխավոր
28.10.2019

Վանո Սիրադեղյանը երբեք չի խուսափել արդարադատությունից

Վանո Սիրադեղյանը երբեք չի խուսափել արդարադատությունից

 

Վանո Սիրադեղյանը Հայաստանի երրորդ հանրապետության ամենախարիզմատիկ,ամենաօդիոզ և ամենաինքնաբավ կերպարներից մեկն է։

Ժամանակին Հրանտ Մաթևոսյանը  հետևյալ կերպ է արտահայտվել Սիրադեղյանի մասին․

Ինչ լավ է, որ քաղաքականությունը նույնպես, ինչպես գրականությունը, ինչպես մաթեմատիկան, պատժում է իրեն աղարտողներին, ինչ լավ է, որ գրականությունը քաղաքականություն է ղրկել իր եզակի չխարդախողին:  (Հրանտ Մաթևոսյան)

Սիրադեղյանի ավանդը երրորդ հանրապետության  կայացման, պետականաշինության գործում անուրանալի է։ Նրա ներկայությունը անկախության ակունքներում նույնքան ծանրակշիռ է, որքան Հայ գրականության մեջ նրա  արձակը։  Իհարկե դժվար է այդպիսի ժամանակաշրջանում ղեկավարել պետության ամենախոցելի նախարարությունը, համակարգային աննախադեպ  փոփոխությունների հասնել և չլինել ամենախոցելի  քաղաքական և պետական գործիչը։

Մեր սերունդը և նրա ժամանակակիցները շատ լավ հիշում են Սիրադեղյանի գործի մեկ ցուցմունքի վրա կառուցված ավազե տնակի պատմությունը, որտեղ գործող իշխանությունների թեթև ձեռքով  տեղավորել էին տասնյակ քրեական ծանր հոդվածներ։ Հետագայում այդ ցուցմունքների հեղինակը վաղաժամկետ ազատ արձակվեց և փափուկ տեղավորվեց Քոչարյանի նախընտրական շտաբներից մեկում։

Այն, որ Սիրադեղյանը արդարադատությունից երբեք չի խուսափել, դրանում կասկած երբեք չի եղել՝ «Արդարադատություն» բառի դասական ընկալման համատեքստում։ Սիրադեղյանը հեռացել է Հայաստանից՝ քոչարյանական մանր և փոքրոգի  արդարադատությունն արհամարհելով, որովհետև մի ինչ-որ պահի պարզ դարձավ, որ խնդիրը Սիրադեղյանին քաղաքական դաշտից բռնի ուժով մեկուսացնելու մեջ է։ Այս ամենը ավելի ակնհայտ դարձավ Հոկտեմբերի 27-ի ոճրագործությունից հետո։ Վազգեն Սարգսյանը մինչ այդ զսպում էր Ռոբերտ Քոչարյանի նկրտումները՝ մաքսիմում արագ ազատվել Վանո Սիրադեղյանից։

Քոչարյանական ագիտպրոպը այդ տարիների ընթացքում արեց ամեն ինչ Սիրադեղյանի անունը դեմոնիզացնելու համար։ Բայց Հայաստանում Վանոյին և իր գրականությունը սիրող ընկերները, ընթերցողները չթողեցին, որպեսզի Վանո Սիրադեղյանը մատնվի մոռացության։

Հայաստանում արդեն սերունդներ են փոխվել, Վանոյի գրքերը շատ արագ «անհետանում են» գրախանութներից։ Նոր սերունդը մաքուր է այն կեղտից, որը տարիներ շարունակ հետևողաբար ներարկում էին մեզ։

Հեղափոխությունից հետո մարդկանց մոտ հույսեր են արթնացել արդարադատության նկատմամբ։ Մարտի  1-ի, հոկտեմբերի 27-ի գործերի նկատմամբ հանրության սպասումները  լի են այն հույսով, որ մի օր իրական մեղավորները կստանան իրենց պատիժը։

Վանո սիրադեղյանի գործի ժամկետների մասով՝ գործի կարճման մասին եղան տարբեր գնահատականներ, բայց հաշվի չառնվեց մի կարևոր հանգամանք․․․

Սիրադեղյանը չի վերադառնա, եթե նրան նույնիսկ ներում շնորհեն․․․Սիրադեղյանի վերադարձը հնարավոր է միայն մեկ պարագայում, երբ կլինի օրինական դատարանի որոշում՝ վճիռ։ Ես իրավաբան չեմ և դժվարանում եմ ասել՝ հնարավոր է արդյոք դատավարություն առանց նրա ներկայության, բայց մի բանում վստահ եմ, որ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը ունի և՛ քաղաքական կամք, և՛ բավարար հանրային ընկալում ու հեղինակություն, որպեսզի հող նախապատրաստի Վանո Սիրադեղյանի գործի վերաբացման և նրա՝ Հայաստան վերադարձը կազմակերպելու համար։

Մի քանի տարի առաջ Վարդուհի Սիմոնյանի նախաձեռնած  ստորագրահավաքը ցույց տվեց, որ մտավոր ընտրախավի մի պատկառելի հատված կարևորում է Սիրադեղյանի՝ Հայաստան վերադառնալու հարցը, բայց Սերժ Սարգսյանի ղեկավարած պետությունը այդպես էլ ականջալուր չեղավ, ինչը տրամաբանական էր՝ հաշվի առնելով Քոչարյանի և Սարգսյանի իշխանության սիամական նույնությունը։

Փաշինյանը հենց ինքը ունի բարոյական պարտավորություն  հետամուտ լինելու (ոչ թե միջամտելու), ստեղծելու այն բոլոր քաղաքական և իրավական ազդակները, որ Սիրադեղյանի գործը վերաբացվի։

Հանրությունը ոչ մի իշխանությունից երբեք չի ունեցել այսպիսի մեծ սպասելիքներ, ինչպիսին թավշյա հեղափոխության արդյունքում իշխանության եկած Փաշինյանի կառավարությունից։ Նիկոլ Փաշինյանը, և՛ մարդկային տեսանկյունից, և՛ քաղաքական համոզմունքներից ելնելով և որպես Նոր Հայաստանի առաջնորդ, այս հարցում ևս չպետք է հապաղի։

Վանո Սիրադեղյանը իր ծերությունը պետք է ապրի իր հայրենի հողի վրա։

Վանո Սիրադեղյանը իր ծերության օրերին պետք է ստեղծագործի իր երկրում։

Վանո Սիրադեղյանը նոյեմբերի 13-ին կդառնա 73 տարեկան։

Լրահոս
Փաշինյանը շնորհավորել է Կանադայի վարչապետին
11:23
Փաշինյանը շնորհավորել է Կանադայի վարչապետին
Emarat-ը Հայաստանում․ առաջին լցակայանը պաշտոնապես բաց է
11:13
Emarat-ը Հայաստանում․ առաջին լցակայանը պաշտոնապես բաց է
Իրանը պատրաստ է պատերազմի․ Ղալիբաֆ
11:03
Իրանը պատրաստ է պատերազմի․ Ղալիբաֆ
ՀԷՑ-ը կոչ է անում չտարածել չստուգված տեղեկատվություն
10:51
ՀԷՑ-ը կոչ է անում չտարածել չստուգված տեղեկատվություն
Սիսիան համայնքի տիրապետմանն է վերադարձվել «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը. վարչապետ
16:57
Սիսիան համայնքի տիրապետմանն է վերադարձվել «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը. վարչապետ
Վարչապետն ընդունել է Վրաստանի ՆԳ նախարարին
16:44
Վարչապետն ընդունել է Վրաստանի ՆԳ նախարարին
Հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացը համագործակցության հեռանկարներ է ստեղծում. Պապուաշվիլի
16:22
Հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացը համագործակցության հեռանկարներ է ստեղծում. Պապուաշվիլի
Ֆրանսիայի դեսպանի հետ քննարկվել են հայկական արտադրանքի արտահանման մեծացման հնարավորությունները
15:55
Ֆրանսիայի դեսպանի հետ քննարկվել են հայկական արտադրանքի արտահանման մեծացման հնարավորությունները
Երկարաձգվել է Հայաստանի վիզայի ժամանակավոր ազատականացման ռեժիմի գործողության ժամկետը
15:48
Երկարաձգվել է Հայաստանի վիզայի ժամանակավոր ազատականացման ռեժիմի գործողության ժամկետը
Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական ակադեմիայի նոր ճաշարանի բացմանը
15:28
Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական ակադեմիայի նոր ճաշարանի բացմանը
Հուլիսի 1-ից Ռուսաստան մեկնողների համար նոր օրենքներ կգործեն
15:06
Հուլիսի 1-ից Ռուսաստան մեկնողների համար նոր օրենքներ կգործեն
Նիկոլ Փաշինյանը ընդունել է ԵՄ անդամ պետությունների դեսպաններին
14:50
Նիկոլ Փաշինյանը ընդունել է ԵՄ անդամ պետությունների դեսպաններին
Մենք մեր գաղտնի պլանն ունենք. Կարապետյան
14:24
Մենք մեր գաղտնի պլանն ունենք. Կարապետյան
Կորպորատիվ կառավարման համաժողովում ստորագրվել է համագործակցության հուշագիր
14:14
Կորպորատիվ կառավարման համաժողովում ստորագրվել է համագործակցության հուշագիր
Սրբուհի Գալյանը վստահեցնում է՝ IMEI կոդերի միասնական համակարգի ներդրման նպատակը հասարակությանը վերահսկելը չէ
13:51
Սրբուհի Գալյանը վստահեցնում է՝ IMEI կոդերի միասնական համակարգի ներդրման նպատակը հասարակությանը վերահսկելը չէ