Լրահոս 24/7

ՏՏ ոլորտի 7-ամյա ծրագրով նախատեսված է 2 հիմնական ընդհանրական գործիք

Գործադիրը փոփոխություններ և լրացումներ է կատարել «Գիտական հետազոտությունների և փորձարարական մշակումների աշխատանքները որպես այդպիսին որակող մասնագիտական հանձնաժողով ձևավորելու, հանձնաժողովի գործունեության կարգը և կազմը սահմանելու, հանձնաժողովի կողմից գիտական հետազոտությունների և փորձարարական մշակումների աշխատանքները որպես այդպիսին որակելու կարգը, գիտական հետազոտությունների և փորձարարական մշակումների չափանիշները սահմանելու մասին» որոշման մեջ:

Ինչպես նշել է ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը, տարիներ շարունակ Կառավարությունն աջակցության ծրագրեր է իրականացրել ՏՏ ոլորտի զարգացման ուղղությամբ: Ըստ նախարարի՝ գործող կարգավորումներն ավարտվել են 2024-ի դեկտեմբերի 31-ին, իսկ 2025-ից Կառավարությունը հանդես է գալու ՏՏ ոլորտը զարգացնելու նպատակով՝ նոր, առավել երկարաժամկետ, համապարփակ լուծումներով կարգավորումներով:

Մխիթար Հայրապետյանը նշել է, որ 2024-ին նախարարությունը 6,5 միլիարդի աջակցություն է ցուցաբերել ընկերություններին, ևս 1,5 մլրդ նախատեսվում է մինչև մարտի 31-ը տրամադրել. «Սրանով ծրագիրն ավարտվում է և ուժի մեջ է մտնում հունվարի 1-ից գործող Բարձր տեխնոլոգիական ոլորտի պետական աջակցության մասին օրենքը, ինչպես նաև Հարկային օրենսգրքում փոփոխությունները ու լրացումները, որոնք ընդունվել են 2024-ի դեկտեմբերին»:

Նախարարի խոսքով՝ նոր 7-ամյա այս ծրագրով նախատեսված է 2 հիմնական ընդհանրական գործիք: «Առաջինն աջակցության ծրագրերն են, այստեղ Կառավարությունը 3 հիմնական ուղղություն է վերցրել 7 տարիների համար: Մասնավորապես՝ այն ընկերությունները, որտեղ աշխատանքային միգրանտներ կներգրավվեն կամ ներգրավված կլինեն 2022-ի մարտի 1-ից, յուրաքանչյուրի մասով եկամտահարկի 60 տոկոսի չափով աջակցություն կստանան տվյալ ընկերությունները: Նոր աշխատաշուկա մուտք գործող աշխատակիցների մասով կրկին եկամտահարկի 60 տոկոսի չափով աջակցություն կստանան ընկերությունները: Այստեղ հիմնականում թիրախավորել ենք բուհը ավարտող երիտասարդ տաղանդների, կադրերի մուտքը, ինչպես նաև վերամասնագիտացված, վերապրոֆիլավորում անցած մասնագետների մուտքի պարագայում ենք նման աջակցություն սահմանում: Եվ երրորդ ուղղությունը. մասնագիտական վերապատրաստման կրթական ծրագրերի միջոցով վերապատրաստվող աշխատակիցների մասով կրկին ընկերություններն արդեն 50 տոկոսի չափով եկամտահարկի աջակցություն են ստանալու»,- նշել է ԲՏԱ նախարարը:

Մխիթար Հայրապետյանն արձանագրել է՝ նախորդ տարիներին Կառավարությունը հիմնականում թիրախավորում էր ՏՏ ոլորտը, իսկ այս ծրագրի հիմքում դրվել է ոչ միայն ՏՏ ոլորտը, այլև իսկապես բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտը՝ որպես հիմնական նախապայման գիտահեն տնտեսություն ունենալու նպատակի:

Նախարարը թվարկել է, թե ինչպիսի գործունեությամբ զբաղվող ընկերություններն են այս նախագծի շահառուները: Մասնավորապես՝ էլեկտրոնային բաղադրամասերի արտադրություն, հավաքած էլեկտրոնային մեկուսատախտակների արտադրություն, ավտոմեքենաների և դրանց շարժիչների համար էլեկտրական, էլեկտրոնային սարքավորումների արտադրություն, օդանավերի, տիեզերանավերի արտադրությամբ, այլ թռչող սարքերի արտադրություն, դրանց մասերի, լրամասերի արտադրությամբ զբաղվող և այլն: Ըստ նախարարի՝ աջակցության ծրագրերից երկրորդ ուղղությանը նախատեսված է գիտական հետազոտության, փորձարարական մշակումների մասով:

Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով որոշմանը, որոշ պարզաբանումներ է ներկայացրել: Այսպիսով՝ երբ դրսից հրավիրում են միգրանտի՝ աշխատելու, նրանց եկամտային հարկի 60 տոկոսը Կառավարությունը վերադարձնում է ընկերությանը, 3 ամիս վերադարձվում է վերապատրաստվող կամ սովորող աշխատաշուկա նոր մուտք գործող աշխատակիցների եկամտային հարկի 50 տոկոսը: Հաջորդիվ՝ նվազեցվում է նաև սահմանված թիրախային ոլորտների հարկային բեռը՝ 5 տոկոսից 1 տոկոս, ինչը վերաբերում է շրջանառության հարկով աշխատող ընկերություններին, մասնագիտական աշխատող անձնակազմին վճարվող աշխատավարձի 200 տոկոսի չափով շահութահարկով հարկման նպատակով համախառն եկամուտը հավելյալ նվազեցնելու հնարավորություն է տրվում, բայց ոչ ավելի, քան հարկման բազայի 50 տոկոսը և այլն: Վարչապետի դիտարկմամբ՝ Կառավարության քաղաքականությունն է տեխնոլոգիական ոլորտում խթանել ավելի շատ հետազոտական, գիտական գործունեությունը:

ԲՏԱ նախարարը տեղեկացրել է, որ ձևավորվելու է 6 հոգանոց հանձնաժողով՝ կազմված 6 գերատեսչությունից, և ենթահանձնաժողովներ, որոնք գնահատելու են հայտերն առանձին-առանձին: Ապրիլի 1-30-ը կլինի հայտերը ներկայացնելու առաջին պատուհանը, մինչև մարտի 31-ը կհաստատվեն ԿԳՄՍ նախարարի հրամանով հայտերի դիմելու ձևանմուշները:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն էլ իր հերթին նշել է, որ այս որոշումը նաև ինստիտուցիոնալ շատ կարևոր նշանակություն ունի, այն նաև ոլորտի մասին ամբողջական պատկերացում ունենալու հնարավորություն է տալու: «Սա նշանակում է նաև, որ գիտությունը պետությունը դիտում է ոչ միայն պետության կողմից ֆինանսավորման ենթակա ոլորտ, այլ նմաև մի ոլորտ, որտեղ մասնավորը կարող է և պետք է ներդրումներ անի», -ասել է նախարարը:

Նիկոլ Փաշինյանն ընդգծել է պատշաճ իրազեկման ապահովման կարևորությունը. «Գործուն համակարգ ու մեխանիզմ ենք ստեղծել, որպեսզի հետազոտությունները, հետազոտական, գիտական աշխատանքը խթանվի: Եվ այստեղ էլ է կարևոր, որ ուղերձը տարածվի: Մեր խնդիրների զգալի մասը կապված է այն բանի հետ, որ շահառուին չենք կարողանում տեղ հասցնել, որ այս որոշումն իր մասին է: Հիմա պետք է խոսել, խոսել անընդհատ, հասկանալի, թե մարդիկ ինչ կարող են անել»:

Թիվ 1

Recent Posts

ԱՄՆ-ն ու ՌԴ-ն համեմատելիս պետք է հրաժարվենք էմոցիաներից ու գնահատենք չափելի ցուցանիշները

«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրել է. ԱՄՆ-ն ու Ռուսաստանը համեմատելիս պետք է հրաժարվենք…

9 hours ago

«Խաղաղության օրակարգը Վենսի այցի կենտրոնում»

Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ Վենսի…

10 hours ago

Մինչև 2046թ. ատոմակայանի վերաբերյալ պետք է կայացվեն որոշումներ. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Մեծամորի ատոմակայանի գործունեության ժամկետներին։ «Մենք գտնվում ենք Մեծամորի ատոմակայանի…

12 hours ago

Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան հացահատիկի մատակարարումները կանոնավոր են դարձել

Ռուսական հացահատիկի մատակարարումները Հայաստան «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ենթակառուցվածքների միջոցով դարձել են կանոնավոր։ Այս մասին հայտարարել…

13 hours ago

Նարեկ Կարապետյանը սխալ է․ ԱՄՆ փոխնախագահին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր ուղեկցել է ԿԳՄՍ նախարարը

«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, թե «ՀՀ ոչ մի…

13 hours ago

Նախորդ տարվա ընթացքում ՀԱԷԿ-ում արտադրվել է 2915 մլն կՎտժ էլեկտրաէներգիա

Հայկական ատոմային էլեկտրակայանում ամփոփվել են տարեկան տվյալները՝ 2025 թվականին արտադրված և առաքված էլեկտրաէներգիայի վերաբերյալ: Ըստ…

14 hours ago