Լրահոս 24/7

Արդարադատության նախարարությունում քննարկվել է կոռուպցիայի դեմ պայքարի ընթացքը

Կոռուպցիայի դեմ պայքարի ընթացքը Կարեն Կարապետյանը քննարկել է Հայաստանի քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հակակոռուպցիոն կոալիցիայի ներկայացուցիչների հետ։

Արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանն ընդունել է Հայաստանի քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հակակոռուպցիոն կոալիցիայի ներկայացուցիչներին, կոալիցիայի քարտուղարության համակարգող, Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանի գլխավորությամբ։

Կարեն Կարապետյանը շնորհակալություն է հայտնել հակակոռուպցիոն կոալիցիայի ներկայացուցիչներին արդյունավետ համագործակցության և համատեղ կատարված աշխատանքների համար՝ մասնավորապես հակակոռուպցիոն ռազմավարության և դրանից բխող 2023-2026թթ․միջոցառումների ծրագրի մշակման աշխատանքների և ազդարարման համակարգի իրազեկման արշավի շրջանակներում ունեցած ներդրման համար։

Նախարարի տեղակալն ընդգծել է քաղաքացիական հասարակության կարևոր և առանցքային դերակատարումը կոռուպցիայի դեմ պայքարի բոլոր շղթաներում՝ կոռուպցիայի կանխարգելման, հակազդման, ինչպես նաև հակակոռուպցիոն կրթության և իրազեկման ոլորտներում։

Աշխատանքային հանդիպման ընթացքում քննարկվել են հակակոռուպցիոն մարմինների ինստիտուցիոնալ հզորացման, հակակոռուպցիոն ռազմավարության և դրանից բխող 2023-2026թթ․ միջոցառումների ծրագրով նախատեսված կոռուպցիայի հակազդման ոլորտի, այդ թվում՝ ազդարարման համակարգի, իրավաբանական անձանց քրեական պատասխանատվության և ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ինստիտուտների կատարելագործման, ինչպես նաև հակակոռուպցիոն կրթության և հանրային իրազեկման վերաբերյալ հարցեր:

Կողմերն անդրադարձել են նաև հանրային և մասնավոր ոլորտներում կոռուպցիայի կանխարգելմանը, հարկային և մաքսային ոլորտներում վարչարարության մեխանիզմների կատարելագործմանը, պետական գնումների ոլորտներում բարեվարքության, հաշվետվողականության և թափանցիկության բարելավմանը, գործարարների իրավունքների պաշտպանությանը, հայտարարագրման համակարգին, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերին:

Կողմերը պայմանավորվել են համատեղել ջանքերը հակակոռուպցիոն ռազմավարությամբ նախատեսված գործողությունների պատշաճ և արդյունավետ կատարման ուղղությամբ:

Թիվ 1

Recent Posts

Ֆուտզալի Եվրո-2026․ Հայաստանի հավաքականը գլխավորում է աղյուսակը

ՈՒԵՖԱ Ֆուտզալի Եվրո-2026-ի որակավորման հիմնական փուլում տեղի ունեցավ նախավերջին տուրը: Մարտի 8-ին ֆուտզալի Հայաստանի ազգային…

8 hours ago

Լաթաքիայում կրակոցների հետևանքով երկու հայ է զոհվել

Սիրիայի Լաթաքիա քաղաքում բախումների հետևանքով երկու հայ է զոհվել, հայտնում է «Գանձասարը»։ «Հայր և որդի՝…

9 hours ago

Չինաստանը փոխադարձ մաքսատուրքեր է սահմանել Կանադայի նկատմամբ

Չինաստանը 100% մաքսատուրք կսահմանի կանադական գյուղատնտեսական հիմնական ապրանքների վրա՝ ի պատասխան Կանադայի կողմից չինական էլեկտրական…

10 hours ago

ՀՀ քաղաքացին այս կամ օտար երկնքի տակ իր տեղը չի գտնում, ինչի՞ համար պիտի ամաչի կամ մեղավորության զգացում ունենա

Հրապարակախոս, ԼՂ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Ի՞նչ է նկատի ունենում սոցիալական…

11 hours ago

Սիրելի կանայք, գոհ ե՞ք. Գագիկ Սուրենյան

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում նոր գրառում է արել:…

11 hours ago

Սերգեյ Սարգսյանը 11։3 հաշվով հաղթել է Ադրբեջանի ներկայացուցչին

Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում մեկնարկած Մ23 տարեկան ազատ ոճի ըմբիշների Եվրոպայի առաջնության մրցումային առաջին օրը 97կգ…

12 hours ago