ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ-հետախուզական վարչության կողմից իրականացված միջոցառումների արդյունքում նախաձեռնված քրեական վարույթով կատարված նախաքննությամբ բացահայտվել են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոններից մեկի պաշտոնատար անձանց կողմից նպաստառուներից կաշառք և ապօրինի վարձատրություն ստանալու, ինչպես նաև խարդախություն կատարելու բազմաթիվ դեպքեր:
Մասնավորապես՝ միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոններից մեկի ստորաբաժանումների ղեկավարներ Տ. Կ.-ն և Հ. Ս.-ն, իրենց լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով նպաստառուների օգտին գործողություններ կատարելու համար, նույն կենտրոնի աշխատակից Լ. Մ.-ի հետ նախնական համաձայնությամբ, բազմաթիվ նպաստառուներից պարբերաբար ստացել են 30.000-ից 300.000 ՀՀ դրամ կաշառք:
Նախաքննությամբ պարզվել է, որ Լ. Մ.-ն, Տ. Կ.-ի հետ նախնական համաձայնությամբ և իր մտերիմ Է. Խ.-ի միջնորդությամբ, 2023 թվականի հոկտեմբերի 29-ին Արարատի մարզի բնակչի՝ պետական նպաստ ստանալու ժամկետը երկարաձգելու գործընթացն անխոչընդոտ կազմակերպելու համար նրանից որպես կաշառք ստացել է 30.000 ՀՀ դրամ: Բացի այդ, դարձյալ Տ. Կ.-ի հետ նախնական համաձայնությամբ և Է. Խ.-ի միջնորդությամբ, Լ. Մ.-ն նույն մարզի մեկ այլ բնակչի օգտին գործողություն կատարելու, այն է՝ սոցիալապես անապահով ընտանիքների ցուցակում ընդգրկելու և պետական նպաստ տրամադրելու գործընթացը սահուն և անխոչընդոտ կազմակերպելու համար 2023 թվականի սեպտեմբերին նրանից որպես կաշառք ստացել է 35.000 ՀՀ դրամ:
Վերը նշված եղանակով Տ. Կ.-ն և Լ. Մ.-ն 2023 թվականի տարբեր ամիսների ընթացքում Արարատի մարզի ևս 7 նպաստառուից որպես կաշառք ստացել են 30.000-50.000 ՀՀ դրամ՝ վերջիններիս սոցիալապես անապահով ընտանիքների ցուցակում ընդգրկելու, վերագրանցելու, նպաստ ստանալը շարունակելու գործընթացը սահուն և անխոչընդոտ կազմակերպելու համար:
Բացի այդ, Տ. Կ.-ն Լ. Մ.-ի հետ նախնական համաձայնություն է ձեռք բերել Արարատի մարզի բնակչից խարդախությամբ գումար հափշտակելու վերաբերյալ: Այսպես՝ Լ. Մ.-ն, քաջատեղյակ լինելով, որ հիշյալ քաղաքացուն վճարված նպաստի գումարը հետ գանձման ենթակա չէ, հետ գանձում կատարելու պատրվակով նրանից վերցրել է 30.000 ՀՀ դրամ, որը խաբեությամբ Տ. Կ.-ի հետ հափշտակել են: Պաշտոնատար անձ Լ.Մ.-ն նույն կերպ մեկ այլ նպաստառուից հափշտակել է 40.000 դրամ:
Նախաքննությամբ ապացույցներ են ձեռք բերվել նաև Լ. Մ.-ի հետ նախնական համաձայնությամբ Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոններից մեկի մեկ այլ ստորաբաժանման ղեկավար Հ. Ս.-ի կողմից կենսաթոշակառուներից կաշառք ստանալու երեք դեպքի վերաբերյալ:
Մասնավորապես՝ Լ. Մ.-ն Արարատի մարզի երեք բնակչի տարիքային աշխատանքային կենսաթոշակ ստացողների ցուցակում ընդգրկելու հարցը կարգավորելու դիմաց նրանցից որպես կաշառք պահանջել և ստացել է 200.000, 250.000 և 300.000 ՀՀ դրամ, որոնց մի մասը փոխանցել է Հ. Ս.-ին:
Բացի այդ, պարզվել է նաև, որ Լ.Մ.-ն Տ.Կ.-ի հետ նախնական համաձայնությամբ, Արարատի մարզի բնակիչներից մեկին որպես նպաստառու ձևակերպելու գործընթացն անխոչընդոտ կազմակերպելու համար նրանից ստացել է 20.000 ՀՀ դրամ ապօրինի վարձատրություն, որի մի մասը փոխանցել է Տ.Կ-ին:
Լ. Մ.-ին, Տ. Կ.-ին և Հ. Ս.-ին մեղադրանքներ են ներկայացվել 15 դրվագ կաշառք ստանալու, խարդախություն կատարելու և ապօրինի վարձատրություն ստանալու համար:
Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են դատարան՝ ըստ էության քննելու համար:
ԴՕԿ կուսակցության հիմնադիր նախագահ Վարդան Ղուկասյանին արտաքսում է սպառնում։ «Արմենպրեսի» հարցմանն ի պատասխան` ԱՄՆ Միգրացիոն…
ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է, որ Հայաստանը…
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը հայտարարել է, թե Ռոբերտ Քոչարյանի ասուլիսից հետո նրա մտքերի…
Ս.թ. փետրվարի 23-25-ը Fastex-ը մասնակցել է SiGMA Eurasia-ին՝ 31D տաղավարում ներկայացնելով իր Web3 պրոդուկտները և…
«Նախագահ Թրամփը հստակ հայտարարել է, որ ձգտում է խաղաղության։ Մեզ անհրաժեշտ է, որ մեր գործընկերներն…
Ռուբեն Վարդանյանի ընտանիքի միջազգային խորհրդատու Ջարեդ Գենսերը գրառում է կատարել, որտեղ թվարկել է այն քայլերը,…