Լրահոս 24/7

Թրամփը կասեցրել է Ուկրաինային ռազմական օգնության մատակարարումները

«Նախագահ Թրամփը հստակ հայտարարել է, որ ձգտում է խաղաղության։ Մեզ անհրաժեշտ է, որ մեր գործընկերներն էլ հավատարիմ լինեն այդ նպատակին։ Մենք կասեցնում և վերանայում ենք մեր օգնությունը՝ համոզվելու համար, որ այն նպաստում է խնդրի լուծմանը»,-ասել է Սպիտակ տան պաշտոնյան։

Կասկածներ կան, որ Թրամփը կասեցրել է այն ռազմական օգնության մատակարարումները, որոնք նախկին նախագահ Ջո Բայդենը հաստատել էր՝ Պենտագոնի պահուստներից զենքի մատակարարման (PDA) ծրագրի շրջանակում։ Բայդենի հաստատած օգնության փաթեթները ներառում էին արկեր, հրթիռներ և այլ զինատեսակներ։ Թրամփի նախագահության ընթացքում ԱՄՆ-ն շարունակել է մատակարարումները, սակայն Ուկրաինան չի ստացել Բայդենի օգնության փաթեթների բոլոր բաղադրիչները։

Անհասկանալի է՝ արդյոք ամերիկյան զինվորականները կշարունակե՞ն Ուկրաինային տրամադրել արդեն մատակարարված զենքերի համար անհրաժեշտ ռազմամթերք, ինչպես նաև հետախուզական տվյալներ՝ կապված ռուսական հրթիռային հարվածների հետ, նշում է Reuters-ը։

Թրամփի վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյան հայտնել է WSJ-ին, որ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության բոլոր գլխավոր խորհրդականները հավանություն են տվել ռազմական օգնության մատակարարման կասեցմանը՝ այս հարցի շուրջ մի շարք հանդիպումներ անցկացնելուց հետո։

The Wall Street Journal-ի հաղորդմամբ, Թրամփն իր որոշումը կայացրել է այն բանից հետո, երբ Զելենսկին հայտարարել էր, որ «պատերազմի ավարտի համաձայնագրից դեռ շատ հեռու ենք»։ Թրամփը, զայրացած այս հայտարարությունից, որոշել է ցույց տալ, որ լուրջ է տրամադրված Ուկրաինային բանակցային սեղանի շուրջ նստեցնելու հարցում։ «Ուկրաինացիները չէին կարծում, որ մենք լուրջ ենք։ Մենք պետք է դա ցույց տայինք»,-ասել է վարչակազմի ներկայացուցիչը։

Գործող և նախկին ամերիկյան պաշտոնյաները հայտնել են WSJ-ին, որ Թրամփի վարչակազմը ավելի վաղ դադարեցրել էր Ուկրաինային նոր սպառազինությունների վաճառքի ֆինանսավորումը։

Վերլուծաբանների կարծիքով՝ ամերիկյան ռազմական մատակարարումների դադարեցումը կսահմանափակի Ուկրաինայի հնարավորությունները՝ դիմագրավելու ռուսական հարձակումներին։ Բացի այդ, Կիևը չի կարողանա լիարժեքորեն իրականացնել հեռահար հարվածներ և պաշտպանել իր թիկունքային դիրքերը, գրում է WSJ-ը։

Սպիտակ տունը դեռևս պաշտոնապես չի մեկնաբանել որոշումը։ Պենտագոնը չի տրամադրել մանրամասներ, իսկ Ուկրաինայի նախագահի գրասենյակը և Վաշինգտոնում Ուկրաինայի դեսպանատունը չեն արձագանքել Reuters-ի հարցմանը։

Թիվ 1

Recent Posts

Եղիշե Կիրակոսյանը անդրադարձել է Բաքվում պահվող հայ գերիների խնդրին

Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանն ԱԺ-ում անդրադարձել է Բաքվում պահվող հայ գերիների խնդրին,…

5 minutes ago

Աշխարհում ամեն ինչ գին ունի

Արցախի ԱԺ նախկին պատգամավոր, քաղաքական վերլուծաբան Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է. «Դուք տեսե՞լ…

26 minutes ago

Վարչապետը կարևորել է անկանխիկ վաճառքի ժամանակ ՀԴՄ կտրոնի գեներացումը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է Պետական եկամուտների կոմիտեի…

34 minutes ago

Խորհրդարանը քննարկում է 1899 և 1907 թթ. Հաագայի կոնվենցիաները վավերացնելու նախագիծը

Հաագայի խաղաղության կոնֆերանսների ժամանակ՝ 1899 և 1907 թվականներին, ընդունվել են մի շարք պայմանագրեր, փաստաթղթեր, որոնք…

51 minutes ago

Տուգանային 9 միավորը 13 դարձնելու նախաձեռնությունն առաջացել է վարորդների խնդրանքով. Սիմոնյան

Տուգանային 9 միավորը 13 դարձնելու նախաձեռնությունն առաջացել է վարորդների խնդրանքով: Այդ մասին Ազգային ժողովի՝ փետրվարի…

1 hour ago

Գևորգ Պապոյանն այցելել է Սուրենավանի նավթավերամշակման գործարան

ՀՀ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մարտի 3-ին այցելել է Արարատի մարզում կառուցվող նավթամթերքի վերամշակման գործարան։…

2 hours ago