Լրահոս 24/7

Եվրախորհրդարանի պատգամավորները պարգևատրվել են ՀՀ ԱԺ պատվո մեդալով

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը կարգադրություն է ստորագրել  Եվրոպական խորհրդարանի պատգամավորներին Հայաստանի  Ազգային ժողովի պատվո մեդալով պարգևատրելու մասին․

«Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 22-րդ կետը եւ Ազգային ժողովի խորհրդի 2017 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պարգեւներով պարգեւատրման կարգը եւ պարգեւների նկարագրությունը հաստատելու մասին» ԱԺԽՈ-045-Լ որոշման 1-ին  հավելվածը` կարգադրում եմ.

1. Միջազգային խորհրդարանական հարթակներում ակտիվ հայանպաստ գործունեություն իրականացնելու, ժողովրդավարության զարգացման, ազգային եւ համամարդկային արժեքների, մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանության գործում ներդրած նշանակալի ավանդի համար Եվրոպական խորհրդարանի պատգամավորներին պարգեւատրել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատվո մեդալով՝ Ֆրանսուա-Քսավիե Բելամիին (ԵԺԿ խմբակցություն, Ֆրանսիայի Հանրապետություն), Միրիամ Լեքսմանին (ԵԺԿ խմբակցություն, Սլովակիայի Հանրապետություն), Վիոլա ֆոն Կրամոն-Տաուբեդալին (Կանաչների  խմբակցություն, Գերմանիայի Դաշնություն):

Թիվ 1

Recent Posts

Իրանի ուղղությամբ ավելի մեծ նավատորմ է շարժվում, քան եղել է Վենեսուելայի ափերի մոտ. Թրամփ

ԱՄՆ նախագահը հերթական անգամ հայտարարել է, որ Իրանի ուղղությամբ մեծ նավատորմ է շարժվում՝ նույնիսկ ավելի…

19 minutes ago

Սուրեն Պապիկյանն անդրադարձել է ՀՀ ԶՈւ հոգևոր ծառայությունը լուծարվելու լուրին

Տեր Պսակ քահանա Մկրտչյանը գրել է, որ ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով 20 և ավելի տարիներ…

16 hours ago

Ավանեսյանը՝ Բաքվի բանտից վերադարձածների առողջական վիճակի մասին

Վագիֆ Խաչատրյանի վիրահատությունը բարեհաջող է անցել, և նա ներկայումս վերականգնման փուլում է։ Այդ մասին խորհրդարանական…

19 hours ago

Իսրայելը երկարատև դադարից հետո կբացի Ռաֆահ անցակետը

Իսրայելական իշխանությունները հայտարարել են, որ շաբաթավերջին երկու ուղղությունով կվերաբացվի Գազայի հետ սահմանային անցակետը։ Սա թույլ…

19 hours ago

Իրանը պատրաստ է միջուկային թեմայի շուրջ երկխոսություն սկսել ԱՄՆ-ի հետ. Արաղչի

Իրանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ վերսկսել միջուկային թեմայի շուրջ բանակցությունները և երբեք չի պլանավորել միջուկային…

20 hours ago

Միրզոյանը և Մարթա Կոսը անդրադարձել են խաղաղության հետագա ինստիտուցիոնալիզացմանն ուղղված քայլերի

Հունվարի 29-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Բրյուսելում հանդիպում է ունեցել ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար…

20 hours ago