Իսրայելի անվտանգության կաբինետը կիրակի երեկոյան համաձայնել է բարձր մակարդակի պատվիրակություն ուղարկել Կատարում պատանդների շուրջ բանակցությունները շարունակելու համար՝ պատվիրակությանն ընդհանուր մանդատ տալով բանակցություններ վարելու համար։ Այդ մասին հայտնել են իսրայելական լրատվամիջոցները:
Պատվիրակությանը տրված ընդհանուր մանդատը սահմանափակվում է որոշ հարցերով, որոնց վերաբերյալ վարչապետ Բենյամին Նեթանյահուն և պաշտպանության նախարար Յոավ Գալանտը վճռական որոշում կկայացնեն: