Եթովպիայի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Սահակ Սարգսյանն իր հավատարմագրերն է հանձնել նախագահ Սահլե Վորկ-Զևդեին։ Պաշտոնական արարողությանը հաջորդած առանձնազրույցի ընթացքում նախագահ Սահլե Վորկ-Զևդեն շնորհավորել է դեսպան Սահակ Սարգսյանին պաշտոնն ստանձնելու առթիվ, մաղթել է հաջողություն այդ պատասխանատու առաքելության մեջ և վստահություն հայտնել, որ նրա պաշտոնավարումը կնպաստի հայ-եթովպական բարեկամական հարաբերությունների ամրապնդմանը։
Հանդիպմանը անդրադարձ է կատարվել հայ-եթովպական երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակի, բարձր է գնահատվել երկու ժողովուրդների դարավոր բարեկամությունը, ընդգծվել է տարբեր ոլորտներում համագործակցության զգալի ներուժը և այն իրացնելու հրամայականը։ Մտքեր են փոխանակվել միջազգային կազմակերպությունների շրջանակներում փոխգործակցության, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգության հարցերի շուրջ: Ավարտին դեսպան Սարգսյանը գրառում է կատարել պալատի պատվավոր հյուրերի գրքում:
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել է, թե 152 հաստատված գերի է եղել, և նրանց բանակցությունների,…
ԱԺ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն իր դատավարությունից հետո, անդրադարձել է ՀՀ երկրորդ նախագահի կողմնակիցների մեղադրանքներին,…
«Վաղվա Արցախ» կուսակցության հիմնադիր Տիգրան Պետրոսյանը հրապարակել է 2020թ. հոկտեմբերի 19-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին…
7 տրիլիոն 130 միլիարդ դրամն առաջին հայացքից վախենալու մեծ թիվ է, բայց ուզում եմ պարզություն…
Ուկրաինայի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Զելենսկու և Դոնալդ Թրամփի միջև վիճաբանությունը Սպիտակ տանը կայացած հանդիպման…
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել է, թե ՌԴ դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի՝ Հայաստան այցին…