Լրահոս 24/7

Չորս տարվա ընթացքում 150-ից ավելի գերի հետ ենք բերել. Ալեն Սիմոնյան

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել է, թե 152 հաստատված գերի է եղել, և նրանց բանակցությունների, տարբեր միջնորդների միջամտությամբ վերադարձրել են։

«Չորս տարվա ընթացքում 150-ից ավելի գերի հետ ենք բերել, հիմա մնացել է հաստատված 23 հոգի, որոնցից 11-12-ը Ղարաբաղի նախկին ղեկավարներն են»,- ասել է նա։

Ըստ ԱԺ նախագահի, մնացած գերիների վերադարձի խնդիրը Հայաստանի համար առաջնային է, և այդ հարցերը քննարկվում են բոլոր հնարավոր հարթակներում. «Իրենք մեր հայրենակիցներն են, և իրենց վերադարձի հետ կապված բոլոր քայլերն արվել են ու արվելու են»։

Նա նշել է, թե հաշվի առնելով, թե ինչ հեռահար նպատակներ կան այդ դատավարություններն իրականացնելով, «Այս փուլում շատ դժվար է լինելու, բայց դա չի նշանակում, որ փորձերն ու աշխատանքներն այդ ուղղությամբ չեն շարունակվելու»։

Սիմոնյանը նաև նշել է, թե Բաքուն գերիների «լծակն» օգտագործել և շարունակելու է օգտագործել «քաղաքական առևտուր անելու համար, ինչն արվեց COP-29-ի ժամանակ»։ «Կարելի է անընդհատ մանիֆեստային, կենացային, լավը թվալու համար տեսախցիկների առաջ ասել բացարձակ ճշմարտություններ, բայց դրանք գործնական բան չունեն»,- շեշտել է նա։

Թիվ 1

Recent Posts

Տուգանային 9 միավորը 13 դարձնելու նախաձեռնությունն առաջացել է վարորդների խնդրանքով. Սիմոնյան

Տուգանային 9 միավորը 13 դարձնելու նախաձեռնությունն առաջացել է վարորդների խնդրանքով: Այդ մասին Ազգային ժողովի՝ փետրվարի…

16 minutes ago

Գևորգ Պապոյանն այցելել է Սուրենավանի նավթավերամշակման գործարան

ՀՀ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մարտի 3-ին այցելել է Արարատի մարզում կառուցվող նավթամթերքի վերամշակման գործարան։…

38 minutes ago

Հունգարիան արգելափակել է Ուկրաինայի համար ռազմական օգնության նոր փաթեթը. Politico

Հունգարիան արգելափակել է ԵՄ փաստաթղթի նախագիծը, որը նախատեսում էր անվտանգության երաշխիքներ Ուկրաինայի համար և ռազմական…

53 minutes ago

Հայտնի է Վարդան Ղուկասյանի ձերբակալման պատճառը

ԴՕԿ կուսակցության հիմնադիր նախագահ Վարդան Ղուկասյանին արտաքսում է սպառնում։ «Արմենպրեսի» հարցմանն ի պատասխան` ԱՄՆ Միգրացիոն…

1 hour ago

Մենք չենք շեղվում մեր արտաքին քաղաքականության կուրսից. Խանդանյան

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է, որ Հայաստանը…

2 hours ago

2018թ. հետ կապված բազմաթիվ հարցեր կան, որոնց պատասխանները չեն տրվել. Խամոյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը հայտարարել է, թե Ռոբերտ Քոչարյանի ասուլիսից հետո նրա մտքերի…

2 hours ago