Գլխավոր
28.10.2019

Իսկ ո՞վ և ինչպե՞ս է խանգարում Սիրուշոյին

Իսկ ո՞վ և ինչպե՞ս է խանգարում Սիրուշոյին

 

Երգչուհի Սիրուշոն, որ ամուսնությունից հետո սկսեց ոչ այնքան հաճախ ներկայանալ հանդիսատեսին, նույնիսկ իր տևական «լռությամբ» չմոռացվեց բազմահազար երկրպագուների կողմից, իսկ նրա «ուշ-ուշ, բայց ոչ ուշացած» երգերն իսկական բում առաջացրեցին հայկական շոու-բիզնեսում։

Երաժշտական ճաշակ, ոճ և նորաձևություն թելադրող գեղեցկուհին կարծես ինքն էլ գիտակցեց, որ հանդիսատեսն իսկապես որակյալ երաժշտության կարիք ունի, ուստի չթողեց բեմը, ինչպեսև խոսվում էր կուլիսներում։

2017թ-ին իր «Զարթոնքով» կարծես ազդարարելով նաև իր երաժշտական զարթոնքը՝ երգչուհին կրկին հայտնվեց բոլորի ուշադրության կենտրոնում՝ ստվերելով մերօրյա «աստղաբույլը»։ Ընդհանուր առմամբ, վերջին 2-3 տարվա ընթացքում, որպես երգչուհի, Սիրուշոն ավելի ակտիվ գործունեություն է ծավալել, քան դրան նախորդած ամուսնական 7 տարիներին։

2009թ․ հունիսի 6-ին երգչուհին ամուսնացավ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կրտսեր որդու՝ Լևոն Քոչարյանի հետ։ Այս միությունը դժվար է դասել «ամուսնություն ըստ հաշվենկատության» ամուսնությունների շարքին, քանզի նրանք վաղուց, ինչպես ենթադրվում է նրանց սոցիալական կայքէջերից, շատ գեղեցիկ սիրավեպ են ունեցել։ Որքան էլ Սիրուշոյի սկեսրայրի  կերպարը հանրության մեջ  եղել և մնում է վիճելի, այս միությունը ամենևին, հանդիսատեսի աչքերում չխամրեցրեց Սիրուշոյի փայլը։ Գրեթե ոչ մի բացասական արձագանք և նախատինք, ոչ մի ավելորդ մեկնաբանություն։

Հայաստանում հեղափոխությունից հետո նոր թափով վերսկսվեց Մարտի 1-ի  քրեական գործը, որը կարծես թարմացրեց մարդկանց հիշողությունները և սոցցանցերում սկսվեց նեգատիվ մեկնաբանությունների տարափ։ Արդեն հեղափոխությունից հետո՝ Առաջին հանրապետության 100-ամյակին նվիրված միջոցառմանը Սիրուշոն ելույթ ունեցավ Հանրապետության հրապարակում։ Ի դեպ, այս  այս տոնական համերգին Սիրուշոյի մասնակցությունը ի ցույց էր դնում մի կարևոր հանգամանք՝ ներկա իշխանությունները զերծ են պալատական փոքրոգի ինտրիգներից։

Հատկանշական է, որ Ռոբերտ Քոչարյանի մասնակցությամբ դատական գործընթացների մասին երգչուհին գրեթե քաղաքական մեկնաբանություններ չի հնչեցրել՝ բացառությամբ ֆեյսբուքյան 1-2 գրառման։ Սակայն վերջին օրերին նա թե՛ սոցկայքերում, թե՛ հարցազրույցներում պարբերաբար հնչեցնում է այն միտքը, որ իրեն փորձում են խանգարել։

Ամենևին կասկածի տակ չդնելով այն փաստը, որ հասարակության մի փոքր հատվածի՝ բարոյականության սահմաններից դուրս մեկնաբանությունները կարող են ընկճել երգչուհուն և խեղել նրա բնականոն ստեղծագործական կյանքը, այնուամենայնիվ  նրա մեկնաբանություններից ենթադրում ենք, որ նրան խանգարում են ոչ միայն բարոյապես (չնայած սրա մասին նույնպես չի խոսվել), այլև․․․

Սիրելի՛ Սիրուշո, ով կամ ովքե՞ր, և ինչպե՞ս են խանգարում քեզ։

Հ․Գ

  • Հայաստանում առավել քան երբևէ ազատ է մեդիա դաշտը, իսկ մեդիաընկերությունների մեծ մասը պատկանում է քոչարյանամերձ շրջանակներին,
  • Ֆինանսական խնդիրներ կարծես թե չունեն,
  • Համացանցը վերահսկել հնարավոր չէ, և ուրեմն ի՞նչը կամ ո՞վ է խանգարում Հայաստանի թիվ 1 երգչուհուն․․․

 

 

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է