Լրահոս 24/7

Ավտովթարների հետևանքով կես օրում մահացել է 7 մարդ

Էջմիածին-Արմավիր ավտոճանապարհի 1-ին կմ-ի աջակողմյան հատվածում մարտի 19-ի ժամը 12:30-ի միջակայքում բախվել են «Lada» և «Lexus» մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով 3 մարդ մահացել է:

Այս հաղորդագրությունը տարածել է ՀՀ Փրկարար ծառայությունը:

«Մարտի 19-ին, ժամը 12:28-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Էջմիածին-Արմավիր ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան արգելափակված տուժածներ:

Դեպքի վայր մեկնած փրկարարները վթարի մասնակից «Lada» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել երեք ուղևորի:

Տուժածներ Բ. Ս.-ն (ծնված 1990 թ.), Տ. Մ.-ն (ծնված 1989 թ.), Զ. Գ.-ն (ծնված 1985 թ.), Խ. Մ.-ն (ծնված 1986 թ.) և Ի. Ա.-ն (ծնված 1989 թ.) տեղափոխվել են բժշկական կենտրոն, որտեղ արձանագրվել է Զ. Գ.-ի, Խ. Մ.-ի և Ի. Ա.-ի մահը»,- ասված է հաղորդագրության մեջ:

Ողբերգական ավարտով ևս մեկ վթար տեղի էր ունեցել ժամը 05:40-ի սահմաններում. Սիսիան-Գորիս ավտոճանապարհի 8-րդ կմ-ին բախվել էին «Opel» (վարորդ՝ Պ. Բ.) և «VAZ» (վարորդ՝ Կ. Գ. ծնված 1986 թ.) մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով «VAZ» մակնիշի ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել:

Փրկարարները «VAZ» մակնիշի ավտոմեքենայում հայտնաբերել են 4 քաղաքացու դի:

Եվս մեկի վիճակը գնահատվում է ծանր:

Թիվ 1

Recent Posts

Ադրբեջանը փակում է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցչությունը

Ադրբեջանցի քաղաքական վտարանդի ԱԺՃ «Ազադլըգ»/ «Ազատություն» թերթի գլխավոր խմբագիր Գանիմեդ Զահիդովը ֆեյսբուքյան էջում հրապարակել է…

7 hours ago

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Բուլղարիայի վարչապետին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Բուլղարիայի Հանրապետության վարչապետ Ռոսեն Ժելյազկովին ազգային տոնի՝ Ազատագրման…

7 hours ago

Ֆրանսիայում կոչ են արել Զելենսկուն անհապաղ հեռանալ պաշտոնից

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու անհապաղ հեռացումն իր պաշտոնից անհրաժեշտ է Ուկրաինայում հակամարտության կարգավորման համար։ Այս…

7 hours ago

Նիկոլ Փաշինյանն ընդունել է Աստրիդ Շումեյքերին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի գործադիր քարտուղար Աստրիդ Շումեյքերին: Վարչապետը ողջունել…

8 hours ago

ԱԺ-ում տեղի է ունեցել ՔՊ խմբակցության նիստ

Այսօր Ազգային ժողովում տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նիստ: Նիստի ընթացքում քննարկվել են մարտի…

8 hours ago

Ռամոսը իր առաջին գոլն է հեղինակել նորամուտի խաղում

Մեքսիկական «Մոնտերեյի» իսպանացի պաշտպան Սերխիո Ռամոսը խփել է իր նորամուտի գոլը ակումբի կազմում: 38-ամյա եվրոպացին…

8 hours ago