Լրահոս 24/7

Ուկրաինայի ազատության հարցը կարևոր է բոլորիս համար. Պենտագոնի ղեկավար

ԱՄՆ-ն ու նրա դաշնակիցները թույլ չեն տա Ուկրաինային պարտվել Ռուսաստանի հետ պատերազմում, ասել է Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը։

«Մենք գիտենք, որ պայմանները, որոնցում կռվում է ուկրաինական բանակը, շատ ծանր են: Ցավոք, խաղաղ բնակչությունը տուժում է ռուսական անօդաչու սարքերի հարձակումներից: Այսօրվա մեր ուղերձը պարզ է. Միացյալ Նահանգները թույլ չի տա Ուկրաինային պարտվել, այս կոալիցիան թույլ չի տա Ուկրաինային պարտվել, ազատ աշխարհը թույլ չի տա Ուկրաինային պարտվել»,- ասել է նա։

Օսթինը նշել է, որ Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությունը Արևմուտքի ներդրումն է սեփական անվտանգության համար։

«Մենք ևս մեկ անգամ շեշտում ենք, որ կմնանք միասնական և ուժեղ: Ի վերջո, Ուկրաինայի ազատության հարցը կարևոր է բոլորիս համար: Եվ հետևաբար, մենք պետք է ապահովենք, որ Պուտինը կանգ առնի Ուկրաինայում: Մենք գիտենք, որ նա ցանկանում է ավելի հեռուն գնալ: Բայց Ուկրաինան. կարող է կանգնեցնել Պուտինին»,- ասել է նա։

Պենտագոնի ղեկավարը վստահեցրել է, որ դաշնակիցները ուղիներ են փնտրում Ուկրաինային անխափան օգնություն ցուցաբերելու համար։

Թիվ 1

Recent Posts

Ադրբեջանը փակում է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցչությունը

Ադրբեջանցի քաղաքական վտարանդի ԱԺՃ «Ազադլըգ»/ «Ազատություն» թերթի գլխավոր խմբագիր Գանիմեդ Զահիդովը ֆեյսբուքյան էջում հրապարակել է…

12 hours ago

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Բուլղարիայի վարչապետին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Բուլղարիայի Հանրապետության վարչապետ Ռոսեն Ժելյազկովին ազգային տոնի՝ Ազատագրման…

12 hours ago

Ֆրանսիայում կոչ են արել Զելենսկուն անհապաղ հեռանալ պաշտոնից

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու անհապաղ հեռացումն իր պաշտոնից անհրաժեշտ է Ուկրաինայում հակամարտության կարգավորման համար։ Այս…

12 hours ago

Նիկոլ Փաշինյանն ընդունել է Աստրիդ Շումեյքերին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի գործադիր քարտուղար Աստրիդ Շումեյքերին: Վարչապետը ողջունել…

13 hours ago

ԱԺ-ում տեղի է ունեցել ՔՊ խմբակցության նիստ

Այսօր Ազգային ժողովում տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նիստ: Նիստի ընթացքում քննարկվել են մարտի…

13 hours ago

Ռամոսը իր առաջին գոլն է հեղինակել նորամուտի խաղում

Մեքսիկական «Մոնտերեյի» իսպանացի պաշտպան Սերխիո Ռամոսը խփել է իր նորամուտի գոլը ակումբի կազմում: 38-ամյա եվրոպացին…

13 hours ago