ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև քարտեզների վերաբերյալ այս պահի դրությամբ որևէ համաձայնություն չկա. «Կա համաձայնություն, որ ՀՀ-ն և Ադրբեջանը միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչում են Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա, և կա ըմբռնում, որ ՀՀ-ի և Ադրբեջանի միջև պետք է տեղի ունենա սահմանազատման գործընթաց, ինչի համար քաղաքական հիմքը նույնպես պետք է լինի Ալմա Աթայի հռչակագիրը»,- նշել է նա՝ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի հարցին ի պատասխան։
Ըստ նրա, Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա սահմանազատում իրականացնելը նշանակում է ՍՍՀՄ ամենավերջին, դե յուրե նշանակություն ունեցող, սահմանները վերարտահայտել «գետնի վրա». «Այդ տրամաբանությամբ ենք առաջնորդվում»։
Փաշինյանը նաև ասել է, թե Ոսկեպարի ու Կիրանցի բնակիչների հետ հանդիպմանն ինքը ոչ մի աշխատանքային տեղեկատվություն չի փոխանցել. «Ես խոսել եմ Ադրբեջանի դիրքորոշումների մասին, խոսել եմ հրապարակային արտահայտած դիրքորոշումների մասին»։
Ադրբեջանցի քաղաքական վտարանդի ԱԺՃ «Ազադլըգ»/ «Ազատություն» թերթի գլխավոր խմբագիր Գանիմեդ Զահիդովը ֆեյսբուքյան էջում հրապարակել է…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Բուլղարիայի Հանրապետության վարչապետ Ռոսեն Ժելյազկովին ազգային տոնի՝ Ազատագրման…
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու անհապաղ հեռացումն իր պաշտոնից անհրաժեշտ է Ուկրաինայում հակամարտության կարգավորման համար։ Այս…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի գործադիր քարտուղար Աստրիդ Շումեյքերին: Վարչապետը ողջունել…
Այսօր Ազգային ժողովում տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նիստ: Նիստի ընթացքում քննարկվել են մարտի…
Մեքսիկական «Մոնտերեյի» իսպանացի պաշտպան Սերխիո Ռամոսը խփել է իր նորամուտի գոլը ակումբի կազմում: 38-ամյա եվրոպացին…