ՀԵՏՔ-ը գրում է․
Գիտությունների ազգային ակադիմիայի Գ․Ս Դավթյանի անվան հիդրոպոնիկայի պրոբլեմների ինստիտուտի ներկայիս և նախկին տնօրեններ՝ հայր և որդի Ստեփան և Խաչատուր Մայրապետյանները սեփականաշնորհել են ինստիտուտին պատկանող Դիլիջանի կայանը և վերածել անձնական բիզնեսի։ Այդ տարածքում այժմ նրանք վարձակալության են տալիս քոթեջներ։ Տարածքի մի փոքր հատված մնացել է ինստիտուտի ենթակայության ներքո։
Պարզ լիճ տանող ճանապարհի ոլորաններից մեկում «Դարման» գրվածքով գովազդային ցուցանակ կա, որն այցելուներին հրավիրում է այդ տարածքում քոթեջներ վարձակալելու։ Անտառի վարձակալների վերաբերյալ մեր հետաքննության շրջանակներում փորձեցինք տարածքը տնօրինողների հետ կապ հաստատել՝ պարզելու, թե ով և ինչ նպատակով է վարձակալում Դիլիջանի անտառների այդ հատվածը։ Քանի դեռ փորձում էինք կապ հաստատել ցուցանակի վրա նշված համարով, տարածքի պահակները պատմեցին, որ այստեղ Հիդրոպոնիկայի պրոբլեմների ինստիտուտն է, որի համար իրենք աշխատում և բույսեր են մշակում։
Զանգեցինք գովազդային վահանակի վրայի հեռախոսահամարով, մի կին վերցրեց, սակայն երկար խոսել չհաջողվեց, տեղանքում կապը թույլ էր։ Երբ արդեն Պարզ լճի մոտակայքում էինք՝ մի տղամարդ զանգեց և ասաց, որ քոթեջների հետ կապված իր հետ կարող ենք խոսել։ Զրույցի սկզբում մենք ներկայացանք, որ լրագրող ենք «Հետք»-ից և որ անտառային հողերի վարձակալներով ենք հետաքրքրվում։ Մեր զրուցակիցը սկզբում ասաց, որ դա իր սեփական տարածքն է և անտառի հետ կապ չունի, հետո ասաց, որ վարձակալն է։ Մեր ճշտող հարցին, թե Դուք որևէ պետական պաշտոն զբաղեցնում ե՞ք, տղամարդն ասաց՝ այո։ Մեզ հետ զրուցում էր Գ․Ս Դավթյանի անվան հիդրոպոնիկայի պրոբլեմների ինստիտուտի տնօրեն Խաչատուր Մայրապետյանը։
Ներկայանալուց հետո նա հավաստիացրեց, որ իրենց մոտ ամեն ինչ օրինական է։ Պայմանավորվեցինք հետո նորից խոսել։ Վերադարձանք Հիդրոպոնիկայի պրոբլեմների ինստիտուտին երբեմնի պատկանած տարածք, արդեն դարպասները կողպված էին։ Ակհայտ էր, որ Խաչատուր Մայրապետյանն էր հրահանգել դարպասները փակել մեր առաջ։ Զանգեցինք նրան և խնդրեցինք, որ պահակներին զգուշացնի դարպասները բացել, որ կարողանանք մտնել տարածք։ Ասաց՝ տարածք կարող ենք մուտք գործել միայն իր ներկայությամբ։ Վերադարձանք Երևան։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։
Ինչպես հաղորդում է «Անադոլուն», փետրվարի 24-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կառավարության նիստ է գումարել,…
2025թ., փետրվարի 12 – Emirates Petroleum Company (Emarat)-ը, որը Արաբական Միացյալ Էմիրությունների նավթագազային ոլորտի առաջատարներից…
ՌԴ-ի և ԱՄՆ-ի հաջորդ շփումները կանցկացվեն ԱԳՆ գծով՝ փորձագիտական մակարդակով․ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի…
Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշն այս տարվա հունվարին, 2024թ․ նույն ամսվա համեմատ․ աճել է 7.1%–ով. այս…
Փետրվարի 25-ի ցերեկը, 28-ին, մարտի 1-ի գիշերը, 2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 26-ի…
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը փետրվարի 25-ին ընդունել է ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի համանախագահ Նիլս…