Աշխարհ
21.03.2024

Մոսկվան սպառնում է Ֆրանսիային

Մոսկվան սպառնում է Ֆրանսիային

Օտարերկրյա զորքեր Ուկրաինա ուղարկելը կհանգեցնի շատ բացասական և անուղղելի հետևանքների, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Այս տեղեկությունը հայտնել է tert.am-ը` վկայակոչելով kommersant.ru-ն:

Պեսկովն այսպես է մեկնաբանել Գերագույն Ռադայի պատգամավոր Ալեքսեյ Գոնչարենկոյի հայտարարությունն այն մասին, որ Ֆրանսիան մտադիր է Բելառուսի հետ սահմանակից Ուկրաինայի շրջաններ ռազմական առաքելություն ուղարկել։

«Այստեղ պետք է ստույգ տեղեկատվություն ստանանք։ Առայժմ, որքան հասկանում եմ, այս հարցում հստակ ոչինչ չկա: Օտարերկրյա ռազմական զորակազմեր Ուկրաինա ուղարկելը հղի է շատ բացասական, նույնիսկ անուղղելի հետևանքներով»,- մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Պեսկովը։

Ի դեպ, Պետդումայի փոխխոսնակ Պյոտր Տոլստոյը BFMTV հեռուստաալիքին տված հարցազրույցում ֆրանսերեն հայտարարել էր. «Մենք կսպանենք բոլոր ֆրանսիացի զինվորներին, որոնք կժամանեն Ուկրաինայի տարածք, բոլորի՛ն»։

Ռուսաստանի Դաշնության արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը մարտի 19-ին ասել էր, որ Ֆրանսիան արդեն պատրաստում է Ուկրաինա ուղարկելու համար ռազմական կոնտինգենտը, որը սկզբնական փուլում կկազմի մոտ 2 հազար մարդ։

Միաժամանակ, նրա խոսքով, ֆրանսիացի զինվորականներն արդեն ոչ պաշտոնապես ներկա են Ուկրաինայում։ Դրանից հետո Ֆրանսիայի Զինված ուժերի նախարարությունը X-ում հայտարարություն էր տարածել, որ Նարիշկինի հնչեցրած տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։

Փետրվարի վերջին, Ուկրաինայի հարցով Փարիզում կայացած կոնֆերանսի արդյունքներով, Մակրոնը չէր բացառել արևմտյան երկրների ցամաքային ուժերն Ուկրաինա ուղարկելու հնարավորությունը։ Մակրոնը նաև ասել էր, որ արևմտյան երկրները «մտադիր են անել այն, ինչ անհրաժեշտ է», որպեսզի թույլ չտան Ռուսաստանին գերակայություն ձեռք բերել հակամարտությունում։

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է