

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը ուրբաթ՝ մարտի 22-ին, քվեարկություն կանցկացնի Գազայի հատվածում կրակի անհապաղ դադարեցման մասին ԱՄՆ-ի ներկայացրած բանաձևի նախագծի հարցով, հայտնում է dpa գերմանական լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով դիվանագիտական շրջանակների աղբյուրները։
Բանաձևի նախագծում շեշտվում է «հրադադարի անհապաղ անհրաժեշտությունը՝ բոլոր կողմերից խաղաղ բնակիչներին պաշտպանելու, կարևոր մարդասիրական օգնության առաքումներն ապահովելու և մարդկային տառապանքը մեղմելու համար»:
«Անվտանգության խորհուրդը լիովին աջակցում է հրադադարի հասնելուն ուղղված միջազգային ջանքերին՝ միավորելով մնացած բոլոր պատանդներին ազատ արձակելու հարցը: Քաղաքացիական բնակչության տեղաշարժ չպետք է լինի։ Քաղաքացիական ենթակառուցվածքների համակարգված ոչնչացումը մերժվում է»,- dpa-ն մեջբերել է փաստաթղթի տեքստը։
Փաստաթղթում նաև մտավախություն է հայտնվում Ռաֆահ քաղաքի խաղաղ բնակչության ճակատագրի վերաբերյալ՝ Իսրայելի բանակի հարձակման դեպքում: Այնտեղ ապաստանել է ավելի քան 2 միլիոն պաղեստինցի։
Բանաձևի հեղինակները կոչ են անում շարունակել աշխատանքը Մերձավոր Արևելքում «երկու պետություն» հայեցակարգի շուրջ։
Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն Հայաստանի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ, որոնք կապված են Ադրբեջանի…
Փետրվարի 13-ի գիշերը և առավոտյան հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 13-15-ին գիշերը և…
Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…
«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…
Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…