Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը պարզաբանել է, թե ինչպես կարող են քաղաքացիներն առցանց եղանակով փոխել կենսաթոշակը կամ նպաստը վճարող բանկը։
Նախարարությունը տարածել է ներքոհիշյալ հաղորդագրությունը․
«Հարգելի՛ քաղաքացիներ, ձեր կենսաթոշակը (ինչպես նաև ծերության նպաստ, կերակրողին կորցնելու դեպքում նպաստ, հաշմանդամության նպաստ) վճարող բանկը փոխելու համար կարող եք ներկայացնել առցանց դիմում։
Դիմումը լրացնելու համար անհրաժեշտ է հետևել հետևյալ քայլերին՝
ՔԱՅԼ 1․ Անհրաժեշտ է մուտք գործել Միասնական սոցիալական ծառայության պաշտոնական կայքէջի «Առցանց դիմումներ» բաժինը՝ հետևյալ հղմամբ։
ՔԱՅԼ 2։ Բացված պատուհանում սեղմել «Մուտքագրել վճարող կազմակերպության (բանկի) ընտրության դիմում» պատուհանի վրա ու լրացնել անհրաժեշտ տեղեկատվությունը։
Առցանց եղանակով դիմելուց հետո համակարգն ինքնաշխատ եղանակով կհաստատի կամ կմերժի Ձեր դիմումը (նշելով մերժման պատճառները)։ Դիմումը հաստատվելուց հետո այդ մասին հաղորդագրություն կուղարկվի Ձեր պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցեին։
Արդյունքում, դիմում ներկայացնելու ամսվան հաջորդող ամսվանից կենսաթոշակը կվճարվի դիմումով ընտրված բանկով։
Դիմումը մուտքագրելուց առաջ, եթե նախկինում գրանցված չեք եղել soscervice.am կայքէջում, պետք է սեղմել հարթակի վերևի աջ անկյունում գտնվող «Գրանցում» կոճակի վրա և համապատասխան դաշտում լրացնել պահանջվող անձնական տվյալները»։
Ադրբեջանցի քաղաքական վտարանդի ԱԺՃ «Ազադլըգ»/ «Ազատություն» թերթի գլխավոր խմբագիր Գանիմեդ Զահիդովը ֆեյսբուքյան էջում հրապարակել է…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Բուլղարիայի Հանրապետության վարչապետ Ռոսեն Ժելյազկովին ազգային տոնի՝ Ազատագրման…
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու անհապաղ հեռացումն իր պաշտոնից անհրաժեշտ է Ուկրաինայում հակամարտության կարգավորման համար։ Այս…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի գործադիր քարտուղար Աստրիդ Շումեյքերին: Վարչապետը ողջունել…
Այսօր Ազգային ժողովում տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նիստ: Նիստի ընթացքում քննարկվել են մարտի…
Մեքսիկական «Մոնտերեյի» իսպանացի պաշտպան Սերխիո Ռամոսը խփել է իր նորամուտի գոլը ակումբի կազմում: 38-ամյա եվրոպացին…