Լրահոս 24/7
22.03.2024

Անդրեասյանն ընդունել է ԵԿՀ փորձագիտական առաքելության ներկայացուցիչներին

Անդրեասյանն ընդունել է ԵԿՀ փորձագիտական առաքելության ներկայացուցիչներին

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն աշխատանքային հանդիպում է ունեցել  Եվրոպական կրթական հիմնադրամի  փորձագիտական առաքելության ներկայացուցիչների հետ:

Հանդիպմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, Եվրոպական կրթական հիմնադրամի հայաստանյան համակարգող Քրիստիանա Բուրզոն, ԵՄ կողմից ֆինանսավորվող «Կրթական բարեփոխումներ և հմտություններ Արևելյան գործընկերության տարածաշրջանում» եռամյա ծրագրի համակարգող Տիմո Կուսելան, ԵԿՀ փորձագիտական առաքելության այլ ներկայացուցիչներ:

Պատվիրակությունը Հայաստանում է «Կրթական բարեփոխումներ և հմտություններ Արևելյան գործընկերության տարածաշրջանում» (2024-2026 թթ.) եռամյա ծրագիրը ներկայացնելու, քննարկելու, հանդիպումներ և խորհրդակցություններ անցկացնելու նպատակով: ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրությունից տեղեկանում ենք, որ ծրագրի շրջանակում կրթության տարբեր մակարդակներում իրականացվելու է կարողությունների զարգացման և կարիքի գնահատման հետազոտություն:

Ողջունելով հյուրերին՝ ԿԳՄՍ նախարարը շնորհակալություն է հայտնել Եվրոպական կրթական հիմնադրամի հետ երկարամյա արդյունավետ համագործակցության համար՝ հատկապես շեշտելով մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտում իրականացված ծրագրեր: Անդրադառնալով  ՀՀ կրթության՝ մինչև 2030 թվականի զարգացման ռազմավարության հաստատումից հետո իրականացվող կրթական բարեփոխումներին՝ Ժաննա Անդրեասյանն առանձնացրել է մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտում իրականացվող օրենսդրական կարգավորումները:

«Եվրոպական կրթական հիմնադրամի» հայաստանյան համակարգող Քրիստիանա Բուրզիոն վերահաստատել է ԵԿՀ աջակցությունը Հայաստանում ՄԿՈՒ բարեփոխումների գործընթացին, մասնավորապես՝ աշխատանքի վրա հիմնված ուսուցման զարգացմանն ուղղված աշխատանքներին, ՄԿՈՒ ոլորտում ուսումնական գործընթացի թվայնացմանը, թվային հմտությունների և որակավորումների զարգացմանը, որակի ապահովման համակարգերի բարելավմանը:

Եվրոպական կրթական հիմնադրամի փորձագիտական առաքելության ներկայացուցիչները Հայաստան այցի շրջանակում հանդիպումներ են ունեցել ՀՀ ԿԳՄՍ նախարարության կրթության տարբեր ստորաբաժանումների, նախարարության ենթակայությամբ գործող մարմինների հետ (ԿՏԱԿ ԿԶՆԱԿ և այլն), ինչպես նաև այցելել են մարզային հաստատություններ:

 Եվրոպական կրթական հիմնադրամի ներկայացուցիչները բարձր են գնահատել ՀՀ կառավարության՝ կրթության ոլորտի բարեփոխումների ուղղությամբ իրականացվող մեծածավալ աշխատանքներն ու ներդրված ջանքերը՝ մասնավորապես ընդգծելով կրթության ոլորտում 2023 թվականին կապիտալ ծախսերի 104 տոկոս աճը:

ԿԳՄՍ նախարար նշել է, որ հանրակրթության ոլորտում փոփոխություններ են իրականացվում թե՛ բովանդակության, թե՛ կառավարման, թե՛ ֆինանսավորման ուղղություններով, ուստի արտաքին գնահատումը կարևոր է` կատարվող աշխատանքի  վերլուծության և արդյունավետության դիտարկման առումով:

Որպես համագործակցության կարևոր ուղղություն՝ կողմերը մատնանշել են ուսուցիչների մասնագիտական զարգացման համակարգի բարեփոխումը, վերապատրաստումների ու սեմինարների կազմակերպումն ու համատեղ մասնակցությունը, ինչպես նաև դպրոցական ցանցերի և համակարգերի վերանայումը՝ հատկապես փոքր դպրոցների խնդիրները հաշվի առնելով:

Անդրադառնալով ուսումնական գործընթացի թվայնացման, թվային հմտությունների և որակավորումների զարգացմանը՝ ԿԳՄՍ նախարարն ընդգծել է՝ թվայնացումն ընդհանուր առմամբ մեր կողմից դիտվում է ոչ միայն որպես կրթական տեխնոլոգիա, այլև համակարգում արդյունավետության բարձրացման կարևոր գործիք:

Հանդիպման ընթացքում անդրադարձել են նաև ուսումնական հարստությունների կառավարման, ֆինանսավորման համակարգերին, գյուղական և քաղաքային համայնքների կրթական առանձնահատկություններին և համակարգային այլ հարցերի:

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է