

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն աշխատանքային հանդիպում է ունեցել Եվրոպական կրթական հիմնադրամի փորձագիտական առաքելության ներկայացուցիչների հետ:
Հանդիպմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, Եվրոպական կրթական հիմնադրամի հայաստանյան համակարգող Քրիստիանա Բուրզոն, ԵՄ կողմից ֆինանսավորվող «Կրթական բարեփոխումներ և հմտություններ Արևելյան գործընկերության տարածաշրջանում» եռամյա ծրագրի համակարգող Տիմո Կուսելան, ԵԿՀ փորձագիտական առաքելության այլ ներկայացուցիչներ:
Պատվիրակությունը Հայաստանում է «Կրթական բարեփոխումներ և հմտություններ Արևելյան գործընկերության տարածաշրջանում» (2024-2026 թթ.) եռամյա ծրագիրը ներկայացնելու, քննարկելու, հանդիպումներ և խորհրդակցություններ անցկացնելու նպատակով: ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրությունից տեղեկանում ենք, որ ծրագրի շրջանակում կրթության տարբեր մակարդակներում իրականացվելու է կարողությունների զարգացման և կարիքի գնահատման հետազոտություն:
Ողջունելով հյուրերին՝ ԿԳՄՍ նախարարը շնորհակալություն է հայտնել Եվրոպական կրթական հիմնադրամի հետ երկարամյա արդյունավետ համագործակցության համար՝ հատկապես շեշտելով մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտում իրականացված ծրագրեր: Անդրադառնալով ՀՀ կրթության՝ մինչև 2030 թվականի զարգացման ռազմավարության հաստատումից հետո իրականացվող կրթական բարեփոխումներին՝ Ժաննա Անդրեասյանն առանձնացրել է մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտում իրականացվող օրենսդրական կարգավորումները:
«Եվրոպական կրթական հիմնադրամի» հայաստանյան համակարգող Քրիստիանա Բուրզիոն վերահաստատել է ԵԿՀ աջակցությունը Հայաստանում ՄԿՈՒ բարեփոխումների գործընթացին, մասնավորապես՝ աշխատանքի վրա հիմնված ուսուցման զարգացմանն ուղղված աշխատանքներին, ՄԿՈՒ ոլորտում ուսումնական գործընթացի թվայնացմանը, թվային հմտությունների և որակավորումների զարգացմանը, որակի ապահովման համակարգերի բարելավմանը:
Եվրոպական կրթական հիմնադրամի փորձագիտական առաքելության ներկայացուցիչները Հայաստան այցի շրջանակում հանդիպումներ են ունեցել ՀՀ ԿԳՄՍ նախարարության կրթության տարբեր ստորաբաժանումների, նախարարության ենթակայությամբ գործող մարմինների հետ (ԿՏԱԿ ԿԶՆԱԿ և այլն), ինչպես նաև այցելել են մարզային հաստատություններ:
Եվրոպական կրթական հիմնադրամի ներկայացուցիչները բարձր են գնահատել ՀՀ կառավարության՝ կրթության ոլորտի բարեփոխումների ուղղությամբ իրականացվող մեծածավալ աշխատանքներն ու ներդրված ջանքերը՝ մասնավորապես ընդգծելով կրթության ոլորտում 2023 թվականին կապիտալ ծախսերի 104 տոկոս աճը:
ԿԳՄՍ նախարար նշել է, որ հանրակրթության ոլորտում փոփոխություններ են իրականացվում թե՛ բովանդակության, թե՛ կառավարման, թե՛ ֆինանսավորման ուղղություններով, ուստի արտաքին գնահատումը կարևոր է` կատարվող աշխատանքի վերլուծության և արդյունավետության դիտարկման առումով:
Որպես համագործակցության կարևոր ուղղություն՝ կողմերը մատնանշել են ուսուցիչների մասնագիտական զարգացման համակարգի բարեփոխումը, վերապատրաստումների ու սեմինարների կազմակերպումն ու համատեղ մասնակցությունը, ինչպես նաև դպրոցական ցանցերի և համակարգերի վերանայումը՝ հատկապես փոքր դպրոցների խնդիրները հաշվի առնելով:
Անդրադառնալով ուսումնական գործընթացի թվայնացման, թվային հմտությունների և որակավորումների զարգացմանը՝ ԿԳՄՍ նախարարն ընդգծել է՝ թվայնացումն ընդհանուր առմամբ մեր կողմից դիտվում է ոչ միայն որպես կրթական տեխնոլոգիա, այլև համակարգում արդյունավետության բարձրացման կարևոր գործիք:
Հանդիպման ընթացքում անդրադարձել են նաև ուսումնական հարստությունների կառավարման, ֆինանսավորման համակարգերին, գյուղական և քաղաքային համայնքների կրթական առանձնահատկություններին և համակարգային այլ հարցերի:
Ես չգիտեմ մնացածներն ինչով են զբաղված, բայց ընդդիմությունը մի գործ ունի անելու՝ իրար ոտքի տակ…
«Ինձ ոչ մեկ ազատությունից ոչ զրկել է, ոչ էլ կարող է զրկել, քանի որ ոչ…
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը գրել է. «Երեկ Երևանի Աջափնյակ վարչական շրջանում տեղի ունեցած…
ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը փետրվարի 18-ին ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսի…
Եվրոպական միության և Հայաստանի Հանրապետության միջև հարաբերությունները շարունակում են խորանալ՝ թևակոխելով գործընկերության վճռորոշ փուլ և…
ՀՀ սահմանամերձ համայնքների բնակիչների կենսապայմանների բարելավման՝ 82 բնակավայրերի աջակցություն տրամադրելու նպատակով Կառավարությունն ընդունել է որոշում:…