Լրահոս 24/7

«Իմնեմնիմի»-ի հաղորդավարներին մեղադրանք է առաջադրվել. ՔԿ

2024թ. մարտի 20-ին ինտերնետային «Youtube.com» կայքում ուղիղ հեռարձակվող «Իմնեմնիմի»-ի 83-րդ հաղորդման ընթացքում, տվյալ հաղորդման վարողները, անդրադառնալով նույն օրը ՀՀ Ազգային ժողովում տեղի ունեցած իրադարձություններին և ՀՀ վարչապետի ելույթներին, հայհոյանքներ և անպարկեշտ արտահայտություններ են հնչեցրել ՀՀ կառավորության անդամների և իշխանության ներկայացուցիչների հասցեին։

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում մարտի 21-ին նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերի հատկանիշներով։

Նախաքննությամբ ձեռք բերված փաստերի հիման վրա միջնորդություն է ներկայացվել հսկողություն իրականացնող դատախազին՝ նշված հաղորդման վարողներ Ն.Ս.-ին և Վ.Ս.-ի նկատմամբ, ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ այն բանի համար, որ նրանք, խմբի կազմում փոխլրացնելով միմյանց գործողությունները, տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով, նշված հաղորդման ընթացքում հանդիսանալով տվյալ հաղորդման վարողներ, գիտակցելով բազմահազարանոց լսարանի առկայությունը, ուղղակի դիտավորությամբ կատարել են խուլիգանություն, այն է՝ հասարակության նկատմամբ անհարգալից և բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք դրսևորելով, հայհոյանքներ և անպարկեշտ արտահայտություններ են հնչեցրել ՀՀ կառավարության անդամների և իշխանության ներկայացուցիչների հասցեին:

Միջնորդությունը բավարարվել է։ Ոստիկանությանը հանձնարարություն է տրվել՝ մեղադրյալներին դատարան ներկայացնելու նպատակով նրանց ձերբակալելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու վերաբերյալ։ Նշված անձինք ձերբակալվել են։

Նախաքննությունը շարունակվում է։

Թիվ 1

Recent Posts

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի ԱԳ նախարարի հետ

ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ մարտի 6-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել…

5 minutes ago

Եղիշե Կիրակոսյանը բացատրել է՝ ինչու է ազատման դիմում գրել

Եղիշե Կիրակոսյանն անդրադարձել է իր՝ Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի պաշտոնից հեռանալուն. «Սիրելի՛ հայրենակիցներ, Որոշում եմ…

21 minutes ago

Թուրքիան կարող է խաղաղապահ ուղարկել Ուկրաինա. Milliyet

Թուրքիան, հավանաբար, դիտարկում է Ուկրաինա իր խաղաղապահ զորքեր ուղարկելու տարբերակները։ Այս մասին հայտնում է թուրքական…

33 minutes ago

7000 քմ մակերեսով 4 հողամասերը վերադարձվել են Եղեգնաձորին

2025 թվականի մարտի 3-ին Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր խոշորացված համայնքի սեփականության իրավունքն է գրանցվել Մալիշկա…

47 minutes ago

Ղազախստանից Ադրբեջան նավթի արտահանումը կարող է ավելանալ

Ղազախստանից Ակտաու-Բաքու-Ջեյհան նավթամուղով Ադրբեջան նավթի արտահանումը կարող է ավելանալ ընթացիկ տարում։ «ԿազՄունայԳազ» ընկերությունից հայտնել են,…

58 minutes ago

Եղիշե Կիրակոսյանն ազատվել է աշխատանքից

Եղիշե Կիրակոսյան անզատվել է Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի պաշտոնից. վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստորագրել է համապատասխան…

1 hour ago