Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ մեկ շաբաթվա ընթացքում 49 «հատուցման հարված» է հասցրել ուկրաինական օբյեկտներին՝ ի պատասխան ՌԴ տարածքի գնդակոծությունների։
«Մարտի 16-ից 22-ն ընկած ժամանակահատվածում, ի պատասխան մեր տարածքի գնդակոծությունների, ռուսական սահմանամերձ բնակավայրերը ճեղքելու և գրավելու փորձերի, Զինված ուժերը 49 հատուցման հարված են հասցրել բարձր ճշգրտության հեռահար ավիացիոն զինատեսակներով, այդ թվում՝ «Կինժալ» աէրոբալիստիկ հիպերձայնային հրթիռներով, հրթիռային համալիրներով և անօդաչու թռչող սարքերով», – հայտնել են ՌԴ ՊՆ-ից։
Ավելի վաղ Ուկրաինայի էներգետիկայի նախարար Գերման Գալուշչենկոն ասել էր, որ երկրի էներգետիկ օբյեկտները գիշերը և առավոտյան ենթարկվել են վերջին ժամանակներում ամենալայնածավալ հարձակման։ Վնասվել են էներգետիկ ենթակառուցվածքներ Ուկրաինայի տարբեր մարզերում, տեղի են ունեցել էլեկտրամատակարարման խափանումներ։
Մարտի 15-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ «սահմանամերձ շրջաններում դիվերսիաներ իրականացնելով»՝ Կիևը փորձում է շեղել ուշադրությունն իր կրած անհաջողություններից։ ՌԴ Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ օպերատիվ հանդիպման ժամանակ նա հայտարարել էր, որ «այդ հարվածներն անպատիժ չեն մնում և չեն մնալու»։
Ֆրանսիան պատրաստ է Ուկրաինային տրամադրել հետախուզական տվյալներ՝ ԱՄՆ-ի կողմից նման համագործակցության կասեցման պայմաններում։ Համապատասխան հայտարարությունն…
ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը անհեթեթություն է համարում 2018թ. թավշյա հեղափոխությունն արտաքին…
Երևանում մարտի 6-ի ցերեկը, 7-11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարզերում մարտի 6-ի ցերեկը, 7-11-ին…
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը սոցցանցի իր էջում հայտնել է, որ մարտի 6-ին ընդունել է…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ աշխարհի մի շարք երկրներում բակալավրիատից միանգամից մագիստրատուրա գնալու պրակտիկան…
Ես շնորհակալ եմ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին նրա հստակ տեսլականի և խաղաղության հասնելու մեր համատեղ…