Ուրուգվայ պաշտոնական այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույցներ է տվել տեղի առաջատար լրատվամիջոցների ներկայացուցիչներին: Այդ մասին ասում ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։
«Անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ուրուգվայի միջև հարաբերություններին, դրանց պատմական կապերին, երկկողմ օրակարգն էլ ավելի հարստացնելուն ուղղված երկուստեք ջանքերին, Մոնտեվիդեոյում ՀՀ, իսկ ավելի վաղ Երևանում Ուրուգվայի ռեզիդենտ դեսպանության բացման միջոցով երկու բարեկամ երկրների միջև գործընկերությանը նոր խթան հաղորդելու մտադրություններին:
Հանգամանալից անդրադարձ է կատարվել ՀՀ արտաքին քաղաքականության այլ ուղղությունների, Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակին, առկա մարտահրավերներին և դրանց հաղթահարման ուղղությամբ գործադրվող ջանքերին:
Նախարար Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում առկա առանցքային հարցերն ու դրանց վերաբերյալ ՀՀ դիրքորոշումները:
Որպես խաղաղության օրակարգի մաս՝ Արարատ Միրզոյանը խոսել է ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի մանրամասների մասին:
ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը պատասխանել է լրագրողներին հետաքրքրող այլ հարցերի, այդ թվում նաև՝ անդրադառնալով Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտման հետևանքով բռնի տեղահանված հայ բնակչության կարիքների հասցեագրմանը»,- ասված է գրառման մեջ:
Բաքուն Հայաստանին կոչ է անում գործնական քայլեր ձեռնարկել տարածաշրջանային հաղորդակցությունները բացելու համար, ասել է Ադրբեջանի…
Վաշինգտոնը մեծ ներդրում կունենա ռուս-ուկրաինական խաղաղության գործում, եթե իսկապես դադարեցնի հովանավորել Ուկրաինային՝ հայտարարել է ՌԴ…
Այսօր Թուրքիայի ԱԳՆ է կանչվել Իրանի գործերի ժամանակավոր հավատարմատարը՝ թուրքական քաղաքականության վերաբերյալ Թեհրանի հրապարակային քննադատության…
Չինաստանը հակաքայլեր կձեռնարկի իր իրավունքներն ու շահերը պաշտպանելու համար՝ ի պատասխան ԱՄՆ-ի՝ իր ապրանքների համար…
Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանն ԱԺ-ում անդրադարձել է Բաքվում պահվող հայ գերիների խնդրին,…
Արցախի ԱԺ նախկին պատգամավոր, քաղաքական վերլուծաբան Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է. «Դուք տեսե՞լ…