Հռոմի Ֆրանցիսկոս Պապը «Կրոկուսում» տեղի ունեցած ահաբեկությունն անմարդկային գործողություն է որակել:
«Աղոթում եմ Մոսկվայում տեղի ունեցած դաժան ահաբեկության զոհերի համար։ Թող Տերն ընդունի նրանց հոգիներն աշխարհի իր թագավորությունում և հանգստացնի նրանց սիրելիներին: Թող փոխի նրանց սրտերը, ովքեր կատարում են Աստծուն վիրավորող այդ անմարդկային գործողությունները», – ասել է քահանայապետը կիրակիի տոնական պատարագի ավարտին: