ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել հունական պարբերականներից մեկին՝ անդրադառնալով տարածաշրջանային անվտանգության, խաղաղության, հայ-ադրբեջանական բանակցության հարցերին ու «Խաղաղության խաչմերուկ» նախագծին։
Փաշինյանը անդրադարձել է նաև պաշտոնական Երևանի ու ՀԱՊԿ հարաբերություններին։
«Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ), մեր գնահատմամբ, չի կատարել Հայաստանի Հանրապետության առջև անվտանգության ապահովման իր պարտավորությունները, հատկապես՝ 2021-2022 թվականների ընթացքում։ ՀԱՊԿ-ի այս քաղաքականության գործնական արդյունքն այն է, որ մենք փաստացի սառեցրել ենք մեր մասնակցությունը կազմակերպությանը։
2023 թվականի սեպտեմբերի դրությամբ մենք ՀԱՊԿ-ում մշտական ներկայացուցիչ չունենք և չենք մասնակցում ՀԱՊԿ բարձր մակարդակի բանակցություններին։ Այնուամենայնիվ, մենք չենք արգելափակում ՀԱՊԿ որոշումները, բայց նաև չենք մասնակցում դրանց:
Հայաստանը բաց է բոլոր գործընկերների հետ փոխշահավետ հարաբերությունների հաստատման և զարգացման համար և ունի հստակ դիրքորոշում տարածաշրջանում կայուն և տևական խաղաղության հաստատման հարցում: Այդ նպատակով մենք դիվերսիֆիկացնում ենք մեր հարաբերությունները անվտանգության հարցերի շուրջ», – նշել է Փաշինյանը։
Ալեքսանդր Լուկաշենկոն հրահանգել է Բելառուսում հազվագյուտ մետաղներ հայտնաբերել։ «Պետք է փորենք, տեսնենք՝ ինչ ունենք մեր…
Իսրայելական օդուժը ռմբակոծել է Սիրիայում ռազմական օբյեկտները: Իսրայելի պաշտպանության բանակի տվյալով՝ հարձակման թիրախը եղել է…
Լատինական Ամերիկա կատարած աշխատանքային այցի շրջանակներում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Լիմայում հանդիպում է ունեցել Պերուի…
Բաքուն Հայաստանին կոչ է անում գործնական քայլեր ձեռնարկել տարածաշրջանային հաղորդակցությունները բացելու համար, ասել է Ադրբեջանի…
Վաշինգտոնը մեծ ներդրում կունենա ռուս-ուկրաինական խաղաղության գործում, եթե իսկապես դադարեցնի հովանավորել Ուկրաինային՝ հայտարարել է ՌԴ…
Այսօր Թուրքիայի ԱԳՆ է կանչվել Իրանի գործերի ժամանակավոր հավատարմատարը՝ թուրքական քաղաքականության վերաբերյալ Թեհրանի հրապարակային քննադատության…