Հայաստանում ներկայում մոտ 900 անձ պրոբացիայի շահառու է, որոնք չեն հայտնվել բանտում, և նրանց նկատմամբ կիրառվել է տնային կալանք ու վարչական հսկողություն։
Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստին այս մասին ասաց Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը՝ ներկայացնելով Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2023 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցը։
«2023 թվականը կարևոր ու ռեֆորմային էր պրոբացիայի ծառայության համար։ 2023 թվականի հունվարի 1-ից դատարանները կարողանում են տնային կալանք և վարչական հսկողություն կիրառել։ Ձեռք են բերել մոտ 800 համապատասխան սարքավորումներ լեհական առաջատար միջազգային կազմակերպությունից։
Եվ արդեն այսօր ունենք մոտ 900 պրոբացիայի շահառու, որոնք չեն հայտնվել բանտում, որովհետև մեր իրականացրած բարեփոխումների արդյունքում դատարանը հնարավորություն ունի նաև տնային կալանք և վարչական հսկողություն կիրառել»,- ասաց Մինասյանը։
Բաքուն Հայաստանին կոչ է անում գործնական քայլեր ձեռնարկել տարածաշրջանային հաղորդակցությունները բացելու համար, ասել է Ադրբեջանի…
Վաշինգտոնը մեծ ներդրում կունենա ռուս-ուկրաինական խաղաղության գործում, եթե իսկապես դադարեցնի հովանավորել Ուկրաինային՝ հայտարարել է ՌԴ…
Այսօր Թուրքիայի ԱԳՆ է կանչվել Իրանի գործերի ժամանակավոր հավատարմատարը՝ թուրքական քաղաքականության վերաբերյալ Թեհրանի հրապարակային քննադատության…
Չինաստանը հակաքայլեր կձեռնարկի իր իրավունքներն ու շահերը պաշտպանելու համար՝ ի պատասխան ԱՄՆ-ի՝ իր ապրանքների համար…
Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանն ԱԺ-ում անդրադարձել է Բաքվում պահվող հայ գերիների խնդրին,…
Արցախի ԱԺ նախկին պատգամավոր, քաղաքական վերլուծաբան Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է. «Դուք տեսե՞լ…