Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանն Ազգային ժողովի Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ներկայացրել է «ՀՀ կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2023 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին» զեկույցը:
Խոսելով 2023 թ. դատաիրավական համակարգում իրականացված փոփոխություններից, նախարարը կարևորել է 2 մլն դրամը չգերազանցող գումարի բռնագանձման որոշ գործերի վերապահումը նոտարներին, ինչի արդյունքում՝ լրջորեն բեռնաթափվել են քաղաքացիական դատարանները, ակնկալվում է բեռնաթափումը հասցնել 70-80 տոկոսի:
Քաղաքացիական, վարչական և սնանկության վարույթներում ընդլայնվել է գրավոր կարգով քննարկվող հարցերի շրջանակը, տեխնիկական թերությունների պատճառով հայցադիմումը վերադարձնելու գործառույթը վերապահվել է դատարանի աշխատակազմին՝ դյուրացնելով փաստաթղթերի շտկման գործընթացը: 2023 թվականի ընթացքում բարձրացվել են դատավորների աշխատավարձերը, ինչի արդյունքումհնարավորություն է ստեղծվել լրացնել դատավորների թափուր հաստիքները:
Գրիգոր Մինասյանն ընդգծել է, որ արդյունավետ և էական առաջընթաց է գրանցվել թվայնացման ուղղությամբ: 2024 թ. փետրվարի 1-ից գործում է քաղաքացիական դատավարության էլեկտրոնային հարթակը, որով արդեն մակագրվել է 850 հայցադիմում: Առաջիկայում կգործեն նաև սնանկության և հաշտարարության էլեկտրոնային համակարգերը: Կատարելագործվել է դատական գործերի էլեկտրոնային մակագրության համակարգը, արդյունքում՝ մակագրության ժամանակ հիմք է ընդունվում նաև գործերի բարդությունը և հնարավոր չէ կանխատեսել, թե որ դատավորն է քննելու այս կամ այն դատական գործը: Ամբողջությամբ թվայնացվել է նաև հարկադիր կատարման վարույթը:
Արդարադատության նախարարը նշել է, որ կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակում 2023 թ. իրականացված բարեփոխումներն արժանացել են միջազգային բարձր գնահատականի: ՏՀԶԿ 5-րդ փուլի՝ Հայաստանին վերաբերյալ զեկույցում կատարողական 9 ոլորտից ամենաբարձր միավորը տրվել է հակակոռուպցիոն քաղաքականության մշակմանը, Հայաստանը դուրս է եկել ԳՐԵԿՈ-ի գնահատման անհամապատասխանության գործընթացից և արդեն համարվում է բավարար կատարողական ունեցող երկիր: Ընդունվել է հակակոռուպցիոն նոր ռազմավարությունը՝ ոլորտի մասնագետների և հասարակության հետ բացառիկ կոնսենսուսի պայմաններում:
2023 թ. ընթացքում կատարելագործվել են ազդարարման համակարգի իրավական մեխանիզմները, ընդլայնվել են ազդարարման տեսակները, սկսվել է համապետական արշավ, ինչի արդյունքում՝ շուրջ 80 տոկոսով ավելացել են ազդարարման քանակական և որակական ցուցանիշները: Ընդլայնվել է հայտարարատու պաշտոնատար անձանց շրջանակը, հստակեցվել են շահերի բախման, անհամատեղելիության պահանջների և այլ սահմանափակումների վերաբերյալ օրենսդրական կարգավորումները:
Անդրադառնալով Պրոբացիայի ծառայությանը, նախարարը նշել է, որ 2023 թ. հունվարի 1-ից դատարանը կարողանում է կիրառել «տնային կալանք» և «վարչական հսկողություն»: Խափանման միջոցի այդ տեսակներն այս պահին կրում է շուրջ 900 անձ: Պրոբացայի ծառայության և Հարկադիր կատարումն ապահովող ծառայության համար ձեռք են բերվել և շահագործվում են շարժական տրանսպորտային գրասենյակներ:
Բարեփոխումներ և նորոգման աշխատանքներ են իրականացվել նաև Քրեակատարողական հիմնարկներում, ներդրվել է ատեստավորման համակարգ: Ազատազրկված անձանց համար իրականացվել են կրթական ծրագրեր, որից օգտվել է շուրջ 150 անձ:
Գրիգոր Մինասյանը նշել է, որ շահագրգիռ մարմինների, քաղհասարակության և Վենետիկի հանձնաժողովի հետ քննարկվել և ընդունվել են Մարդու իրավունքների պաշտպանության ռազմավարության 2023-2025թթ. գործողությունների ծրագիրը և Ընտրական օրենսգրքում փոփոխությունների փաթեթը: Հիմնադրվել և գործում է Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան նոր կենտրոնը (АMCA), որի շահառու է դարձել շուրջ 1000 իրավաբանական անձ: Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը պատասխանել է նաև պատգամավորների և լրագրողների հարցերին:
Ուկրաինայի հարցով եվրոպական գագաթնաժողովը մեկնարկել է Լոնդոնի կենտրոնական Լանքասթեր Հաուսում։ Հանդիպմանը, որը կազմակերպել է Մեծ…
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն Ուրուգվայի նախագահ Ժամանդու Օրսիի երդմնակալության հանդիսավոր արարողության շրջանակներում շփումներ է ունեցել…
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ուղերձը Դիվանագետի օրվա կապակցությամբ. 1992 թվականի մարտի 2-ին, երբ նորանկախ…
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն այցելել է Սյունիքի մարզի սահմանամերձ Տեղ գյուղ՝…
Դոնալդ Թրամփի վարչակազմը հստակեցրել է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ԱՄՆ նախագահի հետ հարաբերությունները բարելավելու…
Աշխատանքային այցով Ուրուգվայում գտնվող նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է Ուրուգվայի նորընտիր նախագահ Ժամանդու Օրսիի երդմնակալության…