Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսին:
Ողջունելով հյուրին` նախագահը շեշտել է, որ Եվրամիություն-Հայաստան հարաբերություններն անշեղորեն և դինամիկ զարգանում են:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` Վասիսլոս Մարագոսը նշել է, որ իր բոլոր ջանքերը ներդնում է ԵՄ-Հայաստան գործընկերության ամրապնդման և ընդլայնման գործին:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Եվրամիության հետ համատեղ իրականացվող տարբեր ոլորտային ծրագրերի և նախաձեռնությունների ընթացքի վերաբերյալ օրակարգային հարցեր: Անդրադարձ է կատարվել էներգետիկայի, կրթության, տնտեսական և այլ ոլորտներում առկա փոխգործակցային ներուժի կյանքի կոչման հեռանկարներին:
ԵՄ պատվիրակության ղեկավարը Հանրապետության նախագահին մանրամասներ է ներկայացրել առաջիկայում Եվրոպայի օրվան նվիրված միջոցառումների ծրագրի վերաբերյալ:
Երկուստեք կարևորվել են վերջին տարիներին նաև Եվրամիության աջակցությամբ Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման ուղղությամբ արվող բարեփոխումները:
Զրույցի ընթացքում կողմերն անդրադարձել են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների հումանիտար և սոցիալական խնդիրների համալիր լուծման հնարավորություններին և ուղղություններին:
Հանդիպմանը մտքեր են փոխանակվել Եվրոպական միության քաղաքացիական դիտորդական առաքելության դերակատարության վերաբերյալ, որն իր կարևոր դրական ազդեցությունն ունի սահմանային լարվածության նվազման գործում:
Աբու Դաբի կատարած աշխատանքային այցի շրջանակներում Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն իր կեցավայրում ընդունել է…
ԱՄՆ վարչակազմի հետ կապ են հաստատել «50, 60, գուցեև 70 երկրներ»՝ «հայելային» մաքսատուրքեր սահմանելու շուրջ…
ԵԽԽՎ նիստում անդրադարձ է կատարվել Հարավային Կովկասում խաղաղության հաստատման խնդրին: ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Հռիփսիմե…
Ռուսաստանի անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ նախկին նախագահ Ջո Բայդենի վարչակազմի օրոք…
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը հարցազրույց է տվել Հանրային հեռուստաընկերությանը՝ անդրադառնալով ԼՂ-ից տեղահանվածների օգնության ծրագրերին։ Ներկայացնում…
ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն անդրադարձել է այսօր առավոտյան Շտապօգնության մեքենայի ողբերգական վթարին։ «Այսօր վաղ…