UWW-ն հրապարակել է Բաքվում կայանալիք Եվրոպայի ընտրական մրցաշարի մասնակիցների պաշտոնական կազմերը։
Օլիմպիական արտոնագրի համար Բաքու կմեկնեն երկու հայ՝ Ուկրաինան ներկայացնող ազատ ոճային ըմբիշ Էրիկ Առուշանյանը (65 կգ) և Լեհաստանը ներկայացնող դասական ըմբիշը Գևորգ Սահակյանը։
ArmSport-ի տեղեկություններով՝ դեռ որոշված չէ` Էդմոն Նազարյանը Բուլղարիայի հավաքականի կազմում կմեկնի՞ Ադրբեջանի մայրաքաղաք, թե՞ ոչ։
Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը չի մասնակցի Բաքվի վարկանիշային մրցաշարին։