Եվրոպական ամառային խաղերը 2027 թվականին կկայանան Թուրքիայում` Ստամբուլում։
Այս մասին հայտնում է Եվրոպական օլիմպիական կոմիտեն:
Ստամբուլը ոչ մի հատուկ մարզակառույց չի ստեղծի խաղերի համար և կօգտագործի առկա ենթակառուցվածքները:
Եվրոպական այդ խաղերի մի շարք մարզաձևեր կլինեն վարկանիշային 2028 թվականի Լոս Անջելեսի ամառային Օլիմպիական խաղերի համար:
Առաջին Եվրոպական խաղերը կայացել են 2015 թվականին: