

Մենորկա կղզու Մաոնի մունիցիպալիտետի ռազմածովային բազան դարձել է Իսպանիայում ՆԱՏՕ-ի՝ Միջերկրական ծովում գործող նավերի համար նյութատեխնիկական ապահովման երրորդ բազան։ Այդ մասին հայտնում է El Pais թերթը՝ վկայակոչելով կառավարական աղբյուրների։
Ըստ թերթի տեղեկատվության՝ 2023 թվականի ապրիլին Մադրիդը դաշինքին առաջարկել է Մաոնը՝ որպես «մշտական դիվանագիտական թույլտվությամբ նավահանգիստ», որպեսզի դաշնակիցների նավերը, որոնք մասնակցում են «Ծովային պահապան» գործողությանը, կարողանան այնտեղ կառանվել և խարիսխ ձգել։
Նշվում է, որ Մաոնի նավահանգիստն ունի համապատասխան բնութագրերը՝ որպես ՆԱՏՕ-ի նյութատեխնիկական ապահովման կետ։
Մյուս երկու բազաները գտնվում են Ռոտայում (Անդալուսիայի Ինքնավար Համայնք) և Կարտախենայում (Մուրսիայի Ինքնավար Համայնք):
ՆԱՏՕ-ի «Ծովային պահապան» գործողությունն սկսվել է 2016 թվականին:
Դրա նպատակներն են, ի թիվս այլ բաների, Միջերկրական ծովում նավարկության ազատության ապահովումը և տարբեր սպառնալիքների կանխումը:
Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն Հայաստանի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ, որոնք կապված են Ադրբեջանի…
Փետրվարի 13-ի գիշերը և առավոտյան հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 13-15-ին գիշերը և…
Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…
«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…
Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…