Վաշինգտոնը Երևանի հետ հարաբերությունները դիտարկում է Մոսկվայի հետ առճակատման համատեքստում, ինչը վտանգավոր է և կարող է իրական վնաս հասցնել ՀՀ-ՌԴ կապերին. նման կարծիք է հայտնել Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը՝ «24 news»-ի հետ հարցազրույցում։
«Ցավոք, մեր հարաբերությունները դառնում են ավելի լայն դիմակայության օբյեկտ, և դա չի թաքցվում նույն ԱՄՆ-ի կողմից։ Նրանք բացեիբաց խոսում են այն մասին, որ Հայաստանի հետ հարաբերությունները դիտարկում են հենց Ռուսաստանի և Իրանի հետ առճակատման համատեքստում։ Դա շատ վատ է, շատ վտանգավոր, դա իսկապես կարող է իրական վնաս հասցնել մեր հարաբերություններին, եթե հայկական կողմից չկա բավարար քաղաքական կամք՝ պաշտպանելու մեր հարաբերությունների ողջ ծավալը, որը շատ կարևոր է հասարակ մարդկանց համար», – նշել է նա։
Ադրբեջանցի քաղաքական վտարանդի ԱԺՃ «Ազադլըգ»/ «Ազատություն» թերթի գլխավոր խմբագիր Գանիմեդ Զահիդովը ֆեյսբուքյան էջում հրապարակել է…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Բուլղարիայի Հանրապետության վարչապետ Ռոսեն Ժելյազկովին ազգային տոնի՝ Ազատագրման…
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու անհապաղ հեռացումն իր պաշտոնից անհրաժեշտ է Ուկրաինայում հակամարտության կարգավորման համար։ Այս…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի գործադիր քարտուղար Աստրիդ Շումեյքերին: Վարչապետը ողջունել…
Այսօր Ազգային ժողովում տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նիստ: Նիստի ընթացքում քննարկվել են մարտի…
Մեքսիկական «Մոնտերեյի» իսպանացի պաշտպան Սերխիո Ռամոսը խփել է իր նորամուտի գոլը ակումբի կազմում: 38-ամյա եվրոպացին…