

«Կրոկուս Սիթի Հոլում» տեղի ունեցած ահաբեկության ժամանակ բազմաթիվ մարդկանց կյանքը փրկած Կարեն Ենգիբարյանը մահացել է, տեղեկացրել է Ռուսաստանի հայերի միությունը։
35-ամյա Կարենը պատահական անցորդ էր։ Նա աշխատում էր արտաքին գովազդ տեղադրող ընկերությունում և ողբերգության պահին եղել է «Կրոկուսի» մոտակայքում։ Համերգասրահի տանիքին ծուխ է տեսել և վազել դեպի կենտրոնական մուտքը։ Մարդկանց դուրս էր հանում ծխից, տանում բժիշկների մոտ ու վերադառնում։ Տուժածներից մեկին տվել է իր վերնազգեստը։
Կարենը միայն առավոտյան է տուն վերադարձել։ Այդ ամենի հետևանքով նա չափազանց շատ շմոլ գազ է շնչել ու մրսել է. շտապօգնության ժամանման պահին ջերմաստիճանը եղել է 38,5:
Նրան հոսպիտալացրել են «շնչուղիների սուր վարակ» ախտորոշմամբ, վիճակը վատթարացել է հետագա օրերին։ Ցավոք, նրան փրկել չի հաջողվել։
Մարտի 30-ին հայկական եկեղեցական համալիրի Սուրբ Խաչ եկեղեցում վերջին հրաժեշտը կտան Կարեն Ենգիբարյանին: Նա ընդամենը 3 տարի առաջ էր ամուսնացել։
Ռազմական ոստիկանությունը Երևանի Քանաքեռ–Զեյթուն վարչական շրջանում բնականոն ծառայություն է իրականացնում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս…
Գլխավոր դատախազությունը 2023 թվականի հոկտեմբերի 18-ին տեղեկացրել էր, որ 2012-2016 թվականներին ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնը…
Տարածքային պաշտպանության համակարգի կայացումն ու պահեստազորի պատրաստությունը պաշտպանական գերատեսչության ամենակարևոր նպատակներից մեկն է: Այս մասին…
ԱՄՆ նախագահը հերթական անգամ հայտարարել է, որ Իրանի ուղղությամբ մեծ նավատորմ է շարժվում՝ նույնիսկ ավելի…
Տեր Պսակ քահանա Մկրտչյանը գրել է, որ ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով 20 և ավելի տարիներ…
Վագիֆ Խաչատրյանի վիրահատությունը բարեհաջող է անցել, և նա ներկայումս վերականգնման փուլում է։ Այդ մասին խորհրդարանական…