Լրահոս 24/7

Երկրորդական փողոցների փոսալցման մրցույթները չեն կայացել

Երևանի փողոցներում կիրականացվի 55,3 կմ երկարությամբ միջին նորոգման աշխատանքներ։

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հետաքրքրվեց, թե ինչո՞ւ վարչական շրջանների երկրորդային փողոցներում փոսալցման աշխատանքները չեն արվել։ Փոխքաղաքապետ Լևոն Հովհաննիսյանն ասաց, թե առաջնային փողոցներում փոսալցման աշխատանքները նախորդ շաբաթ մեկնարկել են.

«Ընթացքը գնահատում ենք բավարար, բավական լավ, ակտիվ տեմպով է ընթանում»,- ասել է նա։

Հովհաննիսյանը նաև տեղեկացրել է, որ Կենտրոն, Նոր Նորք և Արաբկիր վարչական շրջաններում, հաշվի առնելով ցերեկվա ժամերի ակտիվ երթևեկությունը, աշխատանքները գիշերն են իրականացնում.

«Բոլոր կապալառուների հետ ունենք պայմանավորվածություն, որ պետք է 24 ժամվա ընթացքում բոլոր քանդած փոսերը կարողանան ասֆալտապատել»։

Ինչ վերաբերում է երկրորդական փողոցների փոսալցմանը, դրանց մրցույթները չեն կայացել:

«Ինչ փոփոխություն ուզում ենք անել, մանավանդ, եթե արվում է համատարած, պետք է արվի ընթացիկ տարվա պրոցեսները չխանգարելու տրամաբանությամբ»,- արձագանքել է քաղաքապետ Տիգրան Ավինյանը:

Թիվ 1

Recent Posts

Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն ՀՀ-ի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ. Օվերչուկ

Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն Հայաստանի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ, որոնք կապված են Ադրբեջանի…

5 hours ago

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-8 աստիճանով

Փետրվարի 13-ի գիշերը և առավոտյան հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 13-15-ին գիշերը և…

6 hours ago

Վրաստանը սահմանափակում է հին մեքենաների ներմուծումը

Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…

7 hours ago

Մխիթարյանը կլինի երիտասարդացող «Ինտերի» միակ բացառությունը

«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…

7 hours ago

Ուրախ էինք Հայաստանում ողջունել ամերիկյան տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարներին. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…

7 hours ago

Սիրելինե՛րս, դուք սկսել եք «Մահ կամ ազատություն»-ից, ավարտել 004 շրջաբերականով. Ռուբինյանը՝ ՀՅԴ-ին

Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…

8 hours ago