Իսրայելի ռազմաօդային ուժերի կործանիչները Լիբանանի հարավում գտնվող Ռաշա էլ Ֆուխհար շրջանում գրոհել են շիական «Հզբոլլահ» կուսակցության զինված կազմավորումների ֆորպոստը: «Al Mayadeen» հեռուստաալիքը հայտնել է, որ շիա զինյալների դիրքերին հասցվել է առնվազն վեց հրթիռային հարված:
Ավիահարձակումն իրականացվել է նաեւ Էլ Հաբբանիա բնակավայրի մերձակայքում, որտեղ տեղակայված են «Ալ Ջամաա ալ Իսլամիա» սունի խմբավորման ջոկատները, որ հանդես են գալիս որպես «Հըզբոլլահի» և պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման դաշնակից: