Բրազիլիայում միկրոավտոբուսը մխրճվել է Զատկի երթ անցկացնող հավատացյալների խմբի մեջ, ինչի հետևանքով զոհվել է 5 մարդ, տասնյակ մարդիկ վիրավորվել են, ըստ «Արմենպրես»-ի, հաղորդել է «ՌԻԱ Նովոստի»-ն` վկայակոչելով «G1» լրատվական պորտալը։
Ողբերգությունը տեղի է ունեցել մարտի 31-ին երկրի արևելքում գտնվող Ժաբուատան դուս Գուարարապիս քաղաքում:
Բախման պահին միկրոավտոբուսի մեջ ուղևորներ են եղել: Նրանցից ոչ ոք չի տուժել։
Մարտի 31-ին Բրազիլիան և Լատինական Ամերիկայի այլ երկրներ նշում էին Զատիկը։